Սերը գործողության մեջ

«Սրանով կգիտենան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք»: —Հովհաննես 13.35

Որպես քրիստոնյաներ՝ մենք կանչված ենք ուրիշներին սեր ցուցաբերելու: Ինչպես վերոհիշյալ Խոսքն է ասում, ուրիշները կիմանան, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք, եթե իրար վրա սեր ունենանք [եթե միմյանց հանդեպ սեր ցուցաբերենք] (Հովհ.  13.35):

Շատ մարդիկ սերը դիտում են զուտ որպես զգացմունք, սակայն այն շատ ավելին է: Ճշմարիտ սերն արտահայտվում է մեր գործողությունների միջոցով:

Հարկ չկա, որ այդ գործողությունները լինեն անհնարին և ճնշող: Հիսուսի սերը ցուցաբերելու լավագույն եղանակներից մեկը պարզ, ամենօրյա արարքներն են…

Օրինակ՝ ինչ-որ մեկին փոքրիկ նվեր տալը կամ խոսակցություն սկսելը ընկճված մարդու հետ, ով ընկերոջ կարիք ունի:

Կամ՝ մթերքով լի պայուսակ տալը միայնակ մորը, ով ապրում է ներքևի փողոցում և պայքարում հաց վաստակելու համար:

Սեր ցուցաբերելը կարող է նույնիսկ այնքան հասարակ լինել, որքան փողոցի անցորդին, միջանցքում կամ խանութում գտնվող մարդուն ժպտալը և բարևելը:

Կան բազմաթիվ եղանակներ Քրիստոսի սերը ցույց տալու համար: Երբ Նրա սերը ցույց ես տալիս որևէ մեկին, դա կարող է փափկացնել այդ մարդու սիրտը, և մինչ դու կիմանաս, նա էլ իր հերթին միջոցներ կգտնի ուրիշներին սեր ցուցաբերելու համար:

Այնպես որ՝ հռչակի՛ր Աստծո սերը և թո՛ւյլ տուր, որ Նա առաջնորդի քեզ: Միգուցե հենց հիմա Նա քո սրտում դնում է ինչ-որ մեկին:

Ես ուզում եմ, որ Հիսուսի հանդեպ իմ սերն արտացոլվի այն բանում, թե ինչպես եմ ես սեր ցուցաբերում ուրիշների հանդեպ, նույնիսկ նրանց, ում միգուցե դժվար է սիրել:

Եթե ես կարողանամ Աստծո սիրով փափկացնել մեկ կարծրացած սիրտ, միգուցե այդ մարդն էլ սիրով փափկացնի մեկ ուրիշի սիրտ, այդ ուրիշն էլ կհասնի մյուսներին, և այսպես Աստծո սերը կտարածվի…Ու շուտով մենք կունենանք սիրո հեղափոխություն:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ, որ իմ սերը Քո հանդեպ արտացոլվի ուրիշներին սեր ցուցաբերելու միջոցով: Ցո՛ւյց տուր՝ ինչպես կարող եմ սեր ցուցաբերել ամեն մեկին, ում դնում ես իմ ճանապարհին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon