Սերը երկայնամիտ է

Սերը երկայնամիտ է

«Սերը երկայնամիտ է…»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 13.4

Աշխարհն այսօր լի է անհամբեր մարդկանցով: Կարծես բոլորը շտապում են: Լարվածության մակարդակը շատ բարձր է, և այն ճնշումը, որի ներքո ապրում ենք, հաճախ անհամբերություն է առաջացնում: Քրիստոնյաները բախվում են միևնույն ճնշումներին, որ աշխարհի մարդիկ ունեն, և մենք հաճախ նույնքան անհամբեր ենք, որքան աշխարհը: Բայց այդպես չպետք է լինի:

Աստվածաշունչը սովորեցնում է, որ սերը համբերատար է: Որքան սովորում ենք ընդունել Աստծո սերը, փոխարենը սիրելու Նրան և մեզ շրջապատողներին, այնքան համբերատար ենք դառնում: Այս համբերությունն օգնում է մեզ ապրելու խաղաղության մեջ: Մենք մշտապես չենք շտապում, այլ ժամանակ ենք հատկացնում սպասելու Աստծուն և հաղորդակցվելու Նրա հետ: Իր սիրուց մղված Աստված համբերատար է մեր հանդեպ, և մենք կարող ենք նույնկերպ լինել մարդկանց հանդեպ:

Երբ սերն իշխի ձեր կյանքում, դուք համբերատար կլինեք ոչ միայն ուրիշների հանդեպ, այլև հենց ձե՛ր հանդեպ: Երբ սխալներ անեք, ինձներդ ձեզ վրա բարկանալու փոխարեն կապաշխարեք և կմնաք խաղաղության մեջ: Դուք կհասկանաք, որ Աստված գործում է, որպեսզի ձեր կյանքում ուղղումներ կատարի, և համբերությամբ կվստահեք Նրան Իր գործն անելու համար:

Համբերությունը հրաշալի առաքինություն է, որ կարող եք զարգացնել, սակայն, բանալին՝ Աստծուն վստահելու միջոցով օրեցօր Նրան մոտենալն է: Որքան մոտենաք Տիրոջը, այնքան հեշտությամբ կազատվեք աշխարհի հուսախաբություններից: Դուք ձեռք կբերեք հանգստության և խաղաղ վստահության նոր զգացում, որովհետև Աստված է ձեր կյանքի կենտրոնը:


Երբ սովորեք համբերությամբ արձագանքել բոլոր տեսակի փորձություններին, կունենաք այնպիսի կյանք, որը ոչ թե պարզապես ապրում եք, այլ վայելում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon