Սերը կիսելու վարձքը

Սերը կիսելու վարձքը

«Սրանով կգիտենան ամենը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ սեր ունենաք»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 13.35

Աշխարհին Հիսուսի հետ ծանոթացնելու հրաշալի միջոցներից մեկը մարդկանց սեր ցուցաբերելն է: Հիսուսն Ինքը սովորեցնում էր սիրո մասին և քայլում էր սիրո մեջ, որովհետև դա այն է, ինչի կարիքն աշխարհն ունի: Աշխարհը կարիք ունի իմանալու, որ Աստված սեր է, և Նա սիրում է յուրաքանչյուրին անվերապահորեն (տե՛ս Ա Հովհ. 4.8):

Աստծո Խոսքը սովորեցնում է, որ Աստված ցանկանում է, որ մենք ձգտենք զարգացնելու Հիսուս Քրիստոսի բնավորությունը մեր կյանքում, այնուհետև քայլենք որպես Քրիստոսի դեսպաններ կամ պատգամավորներ այս աշխարհում (տե՛ս Բ Կորնթ. 5.20):

Նրա պատգամավորները լինելու համար խիստ կարևոր է, որ մեր մտքերը նորոգենք այն հասկացողությամբ, թե իրականում ինչ է սերը: Սերը պարզապես զգացմունք չէ. այն որոշում է՝ վարվելու մարդկանց հետ այնպես, ինչպես Հիսուսը կվարվեր:
Երբ իսկապես նվիրվում ենք քայլելու սիրո մեջ, դա սովորաբար հսկայական փոփոխություն է բերում մեր կյանքում: Շատ բաներ՝ մեր մտքերը, մեր խոսակցությունները, մեր սովորությունները պետք է փոխվեն: Սերը շոշափելի է. այն ակնհայտ է նրա համար, ով բախվում է դրան:

Հնարավոր չէ հեշտությամբ կամ առանց անձնական զոհաբերության սիրել ուրիշներին: Ամեն անգամ, երբ ընտրում ենք սիրել որևէ մեկին, դա մեզ ինչ-որ բան է արժենում՝ ժամանակ, փող կամ ջանքեր: Բայց ուրիշներին սիրելու վարձքը շատ ավելի մեծ է, քան դրա գինը:


Ուրիշներին սիրելը կախված չէ մեր զգացմունքներից. այն ընտրություն է, որ մենք

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon