«Թող բոլոր մարդիկ իմանան, հասկանան և ճանաչեն ձեր անշահախնդրությունը (նրբազգացությունը, զսպվածությունը). Տերը մոտ է (Նա շուտով գալիս է)»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.5, AMP
Սերը մեծահոգության, անձնուրացության դրսևորում է: Եսասեր մարդն ակնկալում է, որ բոլորն իր պես լինեն և հավանեն այն, ինչ ինքն է հավանում, բայց սերը հարգում է ուրիշ մարդկանց միջև տարբերությունները:
Անձի իրավունքները հարգելը շատ կարևոր է: Եթե Աստված ցանկանար, որ բոլորս միանման լինեինք, մեզնից յուրաքանչյուրին տարբեր մատնահետքեր չէր տա: Ես մտածում եմ, որ միայն այդ փաստն ապացուցում է, որ մենք ստեղծված ենք հավասար, բայց տարբեր: Մենք ունենք մատնահետքեր, բայց դրանք տարբեր են:
Մենք ունենք տարբեր կարողություններ, տարբեր նախասիրություններ և հակումներ, տարբեր նպատակներ, տարբեր շարժառիթներ և այլն: Մենք տարբերվում ենք տեսքով, չափերով և ձևերով, և ամեն մեկս յուրօրինակ է:
Սերը հարգալից կերպով ազատություն է տալիս մարդկանց լինելու այն, ինչ ստեղծված են լինելու: Ազատությունն ամենամեծ նվերն է, որ կարող ենք տալ: Դա այն էր, ինչի համար եկավ Հիսուսը, և դա այն է, ինչ սերը թույլ է տալիս, որ տանք ուրիշներին:
Աստծո սերը մեր հանդեպ անվերապահ է, և մենք պետք է սովորենք սիրել ուրիշներին նույն կերպով: Առա՛տ եղեք ողորմությամբ և մշտապես հավատացե՛ք լավագույնին: