
«Քանի որ Քրիստոս Հիսուսում ո՛չ թլփատությունն է մի բան կարող, և ո՛չ անթլփատությունը. այլ՝ հավատքը, որ սիրով գործում է»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.6
Փոխանակ քրտնաջան աշխատենք հավատքի ուղղությամբ, իմաստուն կլինենք, եթե մեր ժամանակն ու ջանքերը ներդնենք Աստծո սերն ընդունելու և ի պատասխան Նրան սիրելու մեջ: Մենք կկարողանանք քայլել հավատքով միայն այն ժամանակ, երբ հասկանանք, թե ինչ է Հոր սերը:
Գաղատացիների 5.6-ն ասում է, որ հավատքը գործում է սիրով: Հավատքը չի գործի առանց սիրո: Համաձայն այս խոսքի, եթե մենք չգիտենք, թե որքան է Աստված սիրում մեզ, չունենք ոչինչ, որի վրա կարող ենք հիմնել մեր հավատքը:
Վստահել Աստծուն և քայլել հավատքով՝ նշանակում է ապավինել Աստծուն և վստահել Նրան ամեն ինչի համար: Դուք կարող եք այդպես վարվել միայն այն ժամանակ, երբ գիտեք, որ ձեզ սիրում են անվերապահորեն: Աստծո սերը Նրա ձրի պարգևն է մեզ, և մենք պարզապես պետք է ընդունենք այն, շնորհակալ լինենք և թույլ տանք, որ այն ավելի մոտեցնի մեզ Աստծուն:
Աստվածաշունչն ասում է. «Մենք սիրենք Նրան, որովհետև առաջ Նա սիրեց մեզ» (Ա Հովհ. 4.19): Երբ վստահ լինեք, որ Աստված առաջինը սիրեց ձեզ, դուք էլ կսիրեք Նրան և լիովին կապրեք Նրա համար:
Աշխարհում ոչ ոք չի սիրի ձեզ այնպես, ինչպես Աստված է սիրում:
Հավատքն ավելի է ուժեղանում և ավելի զորավոր կերպով է գործում, երբ թույլ եք տալիս, որ Աստված սիրի ձեզ: