«Մեղրի խորիսխ է վայելուչ խոսքը, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին»: ԱՌԱԿԱՑ 16.24
Որպեսզի սովորենք իսկապես սիրել մարդկանց, կարևոր է, որ սովորենք սիրել նրանց մեր խոսքերով: Խոսքերով ուժ և քաջալերանք փոխանցելը մեծ նշանակություն ունի: Ամենուրեք մարդիկ կարիք ունեն, որ ինչ-որ մեկը հավատա իրենց: Նրանք վիրավորվել են սխալ խոսքերից, բայց ճիշտ խոսքերը կարող են բերել բժշկություն նրանց կյանքում:
Հեշտ է մատնացույց անել մարդկանց թերությունները, տկարությունները և ձախողումները: Սա բնական արձագանք է, որ հատուկ է մեր մարմնին: Բայց այսպիսի խոսքերը չեն բերում կյանք. դրանք խոշորացնում են այն ամենը, ինչը սխալ է մարդկանց և իրավիճակների մեջ: Բայց Աստվածաշունչը Հռոմեացիների 12.21-ում ասում է, որ մենք պետք է հաղթենք չարին բարիով:
Որքան մոտենանք Աստծուն, այնքան կսովորենք խոսել դրական, քաջալերող խոսքեր: Աստված դրական է, և Նրա հետ քայլելուն զուգընթաց մենք սովորում ենք համաձայնության մեջ լինել Նրա հետ (տե՛ս Ամովս 3.3):
Հեշտ է գտնել սխալ յուրաքանչյուրի մեջ, բայց սերն անտեսում է ուրիշների թերությունները: Ա Պետրոսի 4.8-ում այսպես է գրված. «Բայց ամենից առաջ սե՛րը սերտ ունեցեք իրար հետ, որ սերը ծածկում է մեղքերի շատությունը»: