«Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենա և տեսնի իր եղբայրը կարոտ մի բանի և գութը փակի նրանից, ինչպե՞ս Աստծո սերը բնակված կլինի նրանում: Որդյակնե՛ր, չսիրենք խոսքով և ոչ էլ լեզվով, այլ գործով և ճշմարտությունով»: —Ա Հովհաննես 3.17-18
Որպես քրիստոնյաներ՝ Աստված մեզանից յուրաքանչյուրի մեջ գթասրտություն է դնում, սակայն մենք ենք որոշում՝ մեր սիրտը կբացենք թե կփակենք այն ընդունելու համար: Ես հայտնաբերել եմ, որ մեր սիրտը բաց ենք պահում կարեկցանքի համար այն ժամանակ, երբ լրջորեն մտածում ենք այն կարիքների մասին, որոնք այսօր կան աշխարհում:
Մենք պետք է մտածենք նրանց մասին, ովքեր պակաս երջանիկ են, քան մենք, և մեր սիրտը բացենք նրանց հանդեպ, ովքեր տառապում են:
Կարդա՛ Ա Հովհաննեսի 3.17-18 խոսքերը: Ես իսկապես սիրում եմ այս գրվածքները, որովհետև դրանք հստակ ասում են, որ երբ ես կարիք եմ տեսնում, չեմ կարող դրա կողքով անցնել՝ համարելով, թե դա մեկ ուրիշի պարտականությունն է: Ոչ էլ կարող եմ մտածել, որ կարիքն այնքան մեծ է, որ ես ոչինչ չեմ կարող անել այդ կապակցությամբ. դա ճիշտ չէ: Մեր ծառայության մեջ ես հայտնաբերել եմ, որ թեև ես ու դու չենք կարող ամեն բան անել տվյալ իրավիճակի կապակցությամբ, բայց ինչ-որ բան կարող ենք անել: Ու դա կարող է լինել մարդկանց հույս բերելը:
Ես աղոթում եմ, որ քո կարեկցանքի սիրտն էլ ավելի լայն բացես աշխարհով մեկ սփռված մարդկանց հուսահատ կարիքների համար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ ցանկանում եսասիրաբար ապրել՝ մոռացության մատնելով ուրիշների կարիքները: Ես բացում եմ իմ սիրտը Քո գթությունն ընդունելու համար, որպեսզի կարողանամ օգնել ուրիշներին: