Սկսել աղոթքով

Սկսել աղոթքով

«Անդադար աղո՛թք արեք»: Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 5.17

Կյանքիս մեծ մասը քայլել եմ Աստծո հետ և մինչև հիմա սովորում եմ առանց աղոթելու որևէ բան չանելու կարևորությունը: Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է աղոթենք անդադար: Սա չի նշանակում, որ ամբողջ օրը նստում ենք և, բացի աղոթելուց, ուրիշ ոչինչ չենք անում: Սա պարզապես նշանակում է, որ աղոթքը ներառում ենք այն ամենի մեջ, ինչ անում ենք: Ես սիրում եմ ասել. «Օրդ աղոթքո՛վ անցկացրու»:

Աղոթելը, հավանաբար, նախապատրաստման ամենակարևոր մասն է: Ասում են, որ յուրաքանչյուր ձախողում տեղի է ունենում այն պատճառով, որ թերանում ենք աղոթել: Առաջարկում եմ, որ ոչինչ չանեք՝ առանց նախապես աղոթելու:

Աստվածաշունչն ասում է, որ պետք է ճանաչենք Աստծուն մեր բոլոր ճանապարհներում, և Նա կուղղի մեր քայլերը (տե՛ս Առակ. 3.6): Քաջալերող է իմանալ, որ կարող ենք կանչել Աստծո անունը, և Նա առաջնորդություն և ուժ կտա ամեն օրվա համար:

Դուք ավելի եք մտերմանում Աստծո հետ, երբ ամբողջ օրվա ընթացքում աղոթքով մոտենում եք Նրան: Դա հնարավորություն է տալիս հաղորդակցվելու Աստծո հետ և դուռ է բացում, որպեսզի Նա գործի ձեր կյանքում, ձեր իրավիճակում և ձեր սիրելիների կյանքում:


Աստված կարողություն կտա ձեզ անելու բաներ, որոնք հաճախակի կզարմացնեն ձեզ, եթե Նրան ընտրեք որպես ձեր կյանքի գործընկեր: Բայց այդ ամենը սկսվում է աղոթքից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon