«Սուրբ Բանը»

«Սուրբ Բանը»

«Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ վրա կհովանավորի [ինչպես լուսավոր ամպ], և այն սուրբ (մաքուր, անմեղ) Բանը (Ժառանգը), որ կծնվի քեզնից, Աստծո Որդի կկոչվի»» (ՂՈՒԿԱՍ 1.35):

Կույս Մարիամը հղիացավ Սուրբ Հոգու ներգործությամբ. Սուրբ Հոգին իջավ նրա վրա և, համաձայն այսօրվա խոսքի, նրա ներսում «սուրբ Բան» դրեց: Սրբության Հոգին, որպես Սերմ, դրվեց նրա արգանդում: Այն աճեց ու դարձավ Աստծո Որդի և մարդու Որդի, Ով պետք է ազատեր ժողովրդին մեղքերից:

Երբ վերստին ծնվում ենք, նման զարգացում է տեղի ունենում մեր մեջ: Սրբության Հոգին, որպես Սերմ, դրվում է մեր ներսում: Երբ ջրում ենք այդ Սերմը Աստծո Խոսքով և թույլ չենք տալիս, որ «աշխարհի մոլախոտերը» խեղդեն այն, Սերմն աճում և վերածվում է արդարության հսկա ծառի, որ «Տերը տնկել է Իր փառավորության համար» (Եսայի 61.3):

Աստծո Խոսքը սովորեցնում է մեզ հետևել սրբության (տե՛ս Եբրայեցիների 12.14): Երբ մեր սիրտը նվիրում ենք այդ նպատակին, Սրբության Հոգին օգնում է մեզ: Եթե ուզում ենք սուրբ լինել, պետք է լցվենք Սուրբ Հոգով և թույլ տանք, որ Նա խոսի մեզ հետ, ուղղի, առաջնորդի և օգնի կյանքի յուրաքանչյուր բնագավառում:

Երբեք մի՛ մոռացիր, որ քո ներսում «սուրբ Բան» է բնակվում: Ջրի՛ր այդ սերմն Աստծո Խոսքով և թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին խոսի քեզ հետ և սովորեցնի, թե ինչպես աճեցնես այն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Սուրբ Հոգին փափագում է լինել քո մտերիմ գործընկերը՝ սովորեցնելով քեզ քայլել սրբության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon