Սուրբ Հոգին ջենտլմեն է

Սուրբ Հոգին ջենտլմեն է

«Որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հավատքով» (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 3.14):

Այս գրքում բավականին շատ եմ խոսել Սուրբ Հոգու և Հոգով լցված լինելու մասին և ուզում եմ համոզվել, որ գրքի էջերը կարդալիս հնարավորություն կունենաս ավելի լավ ճանաչելու Սուրբ Հոգուն:

Սուրբ Հոգին ջենտլմեն է: Նա առանց հրավերի մուտք չի գործի քո կյանք: Նա կլցնի քեզ միայն այն դեպքում, եթե խնդրես: Ղուկասի 11.13-ում Հիսուսը խոստանում է, որ Աստված կտա Սուրբ Հոգին նրանց, ովքեր խնդրում են: Իսկ Հակոբոսի 4.2-ում ասվում է, որ չունենք որոշ բաներ, որովհետև չենք խնդրում:

Քաջալերո՛ւմ եմ քեզ խիզախորեն գալ Աստծո առջև և ամեն օր խնդրել, որ լցնի քեզ Սուրբ Հոգով: Խնդրիր՝ սպասելով, որ կստանաս: Մի՛ եղիր երկմիտ կամ թույլ մի՛ տուր, որ սիրտդ լցվի կասկածով, այլ խնդրի՛ր հավատքով: Հավատա՛, որ ստանում ես, և գոհացի՛ր Աստծուց, որ Նա ապրում է քո մեջ: Աստված մարդ չէ, որ ստի (տե՛ս Թվոց 23.19): Նա հավատարիմ է Իր Խոսքին, երբ որևէ մեկը այդ Խոսքի հիման վրա հավատքով քայլ է անում, այնպես որ, խնդրի՛ր և ստացի՛ր, որ ուրախությունդ կատարյալ լինի (տե՛ս Հովհաննես 16.24):

Այսօրվա խոսքում ասվում է, որ մենք ստանում ենք Հոգու խոստմունքը հավատքի միջոցով: Պարգևները չեն կարող պարտադրվել որևէ մեկին. դրանք պետք է առաջարկվեն տվողի կողմից և ընդունվեն նրանց կողմից, ում առաջարկվում է: Աստված առաջարկում է Իր Հոգին, այնպես որ, քեզ ընդամենը հարկավոր է հանգստանալ և հավատքով ընդունել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբեք մի՛ ամաչիր Աստծուն խնդրելուց և շարունակի՛ր խնդրել, որ Նա բավարարի քո բոլոր կարիքները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon