Սուրբ Հոգու օգնությունը

Սուրբ Հոգու օգնությունը

«Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում. իսկ հոգևոր լինողները՝ Հոգու բաները»:ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.5

Հռոմեացիների 8.5-ը սովորեցնում է, որ եթե մենք մտածենք մարմնի բաները, մարմնով կվարվենք: Բայց եթե մտածենք Հոգու բաները, Հոգով կվարվենք: Մեր գործողությունները հետևում են մեր մտքերին:

Թույլ տվեք ձևակերպել այսպես. եթե մտածենք մարմնավոր, սխալ և բացասական մտքեր, չենք կարողանա քայլել Հոգով: Փաստորեն, նորոգված, աստվածային մտածողությունը կենսական անհրաժեշտություն է հաջողակ քրիստոնեական կյանքի համար:

Ձեր կյանքը կարող է քաոսային վիճակում լինել տարիներ տևող սխալ մտածելակերպի պատճառով: Եթե այդպես է, դուք պետք է ընդունեք այն փաստը, որ ձեր կյանքը չի ուղղվի, մինչև չուղղվի ձեր միտքը: Մտքի բնագավառը խիստ կարևոր բնագավառներից է:

Խնդրե՛ք Աստծուն, որ օգնի ձեզ մտածելու այնպես, ինչպես Նա կցանկանար, որ մտածեիք: Դուք չեք կարող հաղթահարել որևէ խնդիր միայն վճռականությամբ: Վճռական լինելը կարևոր է, բայց պետք է վճռական լինել Սուրբ Հոգով և ոչ թե մարմնով: Սուրբ Հոգին մոտ է ձեզ: Նա ձեր Օգնականն է. փնտրե՛ք Նրա օգնությունը: Ապավինե՛ք Նրան: Դուք կարող եք հաջողություն ունենալ Նրա օգնությամբ:


Տվե՛ք Սուրբ Հոգուն ձեր կյանքի վերահսկողությունը: Նա կառաջնորդի ձեզ Աստծո կատարյալ կամքի մեջ, որը ներառում է գերազանց, առատ օրհնություններ, խաղաղություն և ուրախություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon