Սպասե՛ք, որ ստանաք

Սպասե՛ք, որ ստանաք

«Եվ դրա համար Տերը (համառորեն) սպասելու է, որ ձեզ ողորմի, և դրա համար բարձրանալու է, որ ձեզ գթա և սիրառատ բարություն ցուցաբերի. որովհետև Տերը իրավունքի Աստված է: Երանի՜ այն ամենին, որ (թախանձագին) սպասում են Նրան (Նրա հաղթանակին, Նրա բարեհաճությանը, Նրա սիրուն, Նրա խաղաղությանը, Նրա ուրախությանը և Նրա անզուգական, անխախտելի ընկերակցությանը)»: ԵՍԱՅԻ 30.18, AMP

Ցանկանում եմ, որ խորապես ընդունեք սա ձեր սրտում. դուք կարող եք մտածել, թե ինչի մասին եք մտածում: Շատերի խնդիրներն արմատացած են մտածողության կաղապարներում, որոնք, վերջին հաշվով, ստեղծում են այդ խնդիրները: Հիշե՛ք. ձեր գործողությունները ձեր մտքերի ուղղակի արդյունք են: Թեև թշնամին բոլորին առաջարկում է սխալ մտքեր, հարկ չկա, որ դուք ընդունեք նրա առաջարկը:

Եսայի 30.18-ը դարձել է իմ սիրելի աստվածաշնչյան խոսքերից մեկը: Եթե մտորեք դրա շուրջ, կլցվեք մեծ հույսով և մեծ զորությամբ: Այս խոսքում Աստված ասում է, որ փնտրում է նրան, ում հանդեպ ողորմած (բարի) կլինի, բայց դա չի կարող լինել մեկը, ով ունի վատ վերաբերմունք և բացասական միտք: Դա պետք է լինի մեկը, ով սպասում է, որ Աստված բարի կլինի իր հանդեպ:

Որքան բարելավեք ձեր միտքը, այնքան կբարելավվի ձեր կյանքը: Երբ սկսեք մտովի տեսնել այն ծրագիրը, որ Աստված ունի ձեզ համար, դուք կքայլեք դրա մեջ:


Միտքն ամեն վերաբերմունքի և գործողության առաջնորդն է կամ առաջամարտիկը: Դուք կարող եք մշտապես բարի բաներ սպասել Աստծուց:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon