
«Մարթան էլ ծառայության համար շատ զբաղմունքի մեջ էր, եկավ կանգնեց և ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու…»»: ՂՈՒԿԱՍ 10.40
Ես հավատում եմ, որ կյանքը պետք է տոնախմբություն լինի: Չափազանց շատ քրիստոնյաներ նույնիսկ չեն վայելում կյանքը, էլ ինչ խոսք տոնելու մասին: Շատերն իսկապես սիրում են Հիսուս Քրիստոսին և գտնվում են երկնքի ճանապարհին, բայց քչերն են վայելում այդ ճանապարհորդությունը: Տարիներ շարունակ եղել եմ այդ մարդկանցից մեկը… Ես նման էի Մարթային:
Մարթան զբաղված էր՝ անելով այն, ինչ ես էի անում: Ես վազվզում էի՝ փորձելով ամեն բան կատարյալ անել, որպեսզի տպավորություն թողնեի Աստծո և մյուսների վրա: Ես բարդացնում էի իմ փոխհարաբերությունը Տիրոջ հետ, որովհետև օրինապաշտական մոտեցում ունեի արդարության հանդեպ: Ես լավ կարծիք ունեի իմ մասին միայն այն ժամանակ, երբ որևէ բան էի իրականացնում: Եվ ես բարկանում էի այն մարդկանց վրա, որոնք Մարիամի պես վայելում էին իրենց օրը: Ես մտածում էի, որ նրանք պետք է աշխատեին այնպես, ինչպես ես էի աշխատում:
Իմ խնդիրն այն էր, որ ես ամբողջությամբ Մարթա էի և ոչ Մարիամ: Ես սիրում էի Հիսուսին, բայց չէի սովորել այն պարզունակ կյանքի մասին, որ Նա նախատեսել էր ինձ համար: Ես բացահայտեցի, որ պատասխանը հավատքի մեջ էր: Հասկացա, թե ինչ է նշանակում նստել Հիսուսի ոտքերի մոտ, լսել Նրա խոսքերը և վստահել Նրան ամբողջ հոգով և սրտով: