«Նրա համար առանց պատասխան տալու ես, ո՛վ մարդ, ով որ էլ լինես, որ դատում ես. որովհետև ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում, որ դու նույնն ես գործում, որ ինքդ դատում ես»: —Հռոմեացիների 2.1
Երբ մենք մտածում և խոսում ենք այն մասին, որ ինչ-որ բան այն չէ ուրիշների հետ, սովորաբար խաբվում ենք հենց մեր վարքի հարցում: Հիսուսը պատվիրեց, որ մենք չմտահոգվենք կամ չհետաքրքրվենք նրանով, թե ուրիշների հետ ինչ է կատարվում, երբ միևնույն ժամանակ ինքներս մեր խնդիրներն ունենք (տե՛ս Մատթեոս 7.3-5):
Աստվածաշունչը հստակ ասում է, որ երբ մենք դատում ենք ուրիշներին, հաճախ դատում ենք նրանց այն բաների համար, որ ինքներս ենք անում:
Մեկ անգամ ես Աստծուն հարցրի, թե ինչու պիտի մենք ինչ-որ բան անենք ու կարծենք, որ դա միանգամայն ճիշտ է, բայց դատենք մեկ ուրիշին՝ նույն բանն անելու համար: Տերը խոսեց իմ սրտի հետ՝ ասելով. «Ջո՛յս, դու քեզ նայում ես վարդագույն ակնոցների միջով, իսկ մնացած բոլորին՝ խոշորացնող ակնոցների»:
Դա ճիշտ է: Մենք արդարացնում ենք մեր վարքագիծը, բայց երբ մեկ ուրիշն անում է նույնը, ինչ մենք ենք անում, հաճախ անողորմ ենք լինում:
Ես քաջալերում եմ քեզ հակառակն անել. ուրիշների մեջ ընդունի՛ր լավագույնը, իսկ քո կյանքը պահի՛ր խոշորացույցի տակ: Թո՛ւյլ տուր Աստծուն առաջինը գործ ունենալ քեզ հետ, իսկ հետո դու կսովորես աստվածային եղանակով օգնել ուրիշներին:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ուրիշների կյանքը քննելու փոխարեն, ես ուզում եմ, որ օգնես ինձ քննելու իմ սեփական կյանքը: Ես գիտեմ, որ Քո օգնությամբ կարող եմ շտկել այն հարցերը, որ ունեմ և գտնել դրական, առողջ եղանակներ ուրիշներին օգնելու համար: