«Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև ժողովուրդը նրան ուզում էր քարկոծել նրա համար, որ բոլոր ժողովրդից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար. բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստծով»: Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ 30.6
Եթե մենք չենք հավատում ինքներս մեզ, այն տաղանդներին ու կարողություններին, որ Աստված շնորհել է, ապա ո՞վ կհավատա: Աստված հավատում է մեզ, և դա նույնպես լավ է, հակառակ դեպքում, մենք երբեք որևէ առաջընթաց չէինք ունենա: Մենք չենք կարող մշտապես սպասել, որ ինչ-որ մեկը գա և քաջալերի մեզ, որ լինենք այն, ինչ կարող ենք լինել:
Երբ Դավիթն իր զինվորներով հայտնվեց թվացյալ անհուսալի իրավիճակում, որի համար մարդիկ մեղադրում էին նրան, նա քաջալերվեց և զորացավ Տիրոջով: Ավելի ուշ, այդ իրավիճակն ամբողջովին շրջվեց (տե՛ս Ա Թագ. 30.1-20):
Երբ Դավիթն ընդամենը մի պատանի էր, բոլորը տարհամոզում էին նրան Գողիաթի դեմ կռվելու հարցում: Նրանք ասում էին, որ նա չափազանց երիտասարդ է և անփորձ և չունի ճիշտ զենքեր կամ ճիշտ սպառազինություն: Բայց Դավիթը մտերիմ էր Աստծո հետ և վստահում էր Նրան: Դավիթը հավատում էր, որ Աստված կզորացնի իրեն և կտա հաղթանակ:
Անվստահությունը տանջանք է պատճառում, բայց մենք կարող ենք ազատվել դրանից: Ինչպես Դավիթը՝ մենք կարող ենք սովորել ճանաչել մեր Աստծուն՝ Նրա սերը, Նրա ճանապարհները և Նրա Խոսքը, այնուհետև կարող ենք վստահել, որ Նա կզինի մեզ անհրաժեշտ ուժով: