«Եվ երբ որ Հիսուսը քացախն առավ, ասաց. «Կատարվա՛ծ է»: Եվ գլուխը խոնարհեց՝ Հոգին ավանդեց» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 19.30):
Երբ Հիսուսը, խաչին գամված, ասաց՝ «Կատարվա՛ծ է», նկատի ուներ, որ վերջ տրվեց կրոնական օրինապաշտության համակարգին. այսուհետև ոչ միայն կրոնական քահանայապետերը կարող էին մտնել Աստծո ներկայության մեջ, այլև բոլոր մարդիկ կարող էին վայելել Նրա ներկայությունը, խոսել Նրա հետ և լսել Նրա ձայնը:
Նախքան Հիսուսը կմահանար մեր փոխարեն, Աստծո խոստմունքները ստանալու միակ ճանապարհը կատարյալ և անմեղ կյանքով ապրելն էր (լինելով չափազանց օրինապաշտ), կամ մեղքի համար արյան զոհաբերություն (մորթված կենդանիներին որպես զոհ) մատուցելն էր: Երբ Հիսուսը մահացավ և Իր արյունով գին վճարեց մարդկության մեղքերի համար, Նա դուռ բացեց յուրաքանչյուր մարդու համար՝ վայելելու Աստծո ներկայությունը: Երբ Հիսուսն ասաց՝ «Կատարվա՛ծ է», Նա հրավիրեց մեզ ոչ թե վախի, այլ ազատության կյանքի մեջ, այնպիսի կյանքի, որը կապրենք Սուրբ Հոգու առաջնորդությամբ, այլ ոչ թե կանոններով ու սահմանված կարգերով: Սովորական մարդիկ, որոնք միշտ չէ, որ ամեն բան ճիշտ են անում, կարող են ազատորեն մտնել Աստծո ներկայության մեջ:
Օրինապաշտությունից ազատ լինելը՝ կոչ չէ անօրինության կամ ծուլության: Այն պատասխանատվություն է՝ սովորելու Աստծո Խոսքը և անձամբ լսելու Նրանից, ինչն էլ Աստված մշտապես ցանկացել է ժամանակների սկզբից:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված սիրում է քեզ և ցանկանում է, որ վայելես քո կյանքը: