Վերահսկել լեզուն

Վերահսկել լեզուն

«Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն»:  — Սաղմոս 34.13

Աստծուն փառավորելու կարևոր բանալի է լեզուն վերահսկելը: Սաղմոս 50.23-ն ասում է. «Գոհության պատարագ մատուցանողը փառավորում է Ինձ…»:

Ի՞նչ կկատարվեր, եթե քո բերանն ամեն օր Աստծուն ընծայեիր, և քո շուրթերից միայն աստվածահաճո խոսքեր դուրս գային: Ես չեմ խոսում միայն աղոթքի ժամանակ Աստծուն փառաբանելու և գոհություն հայտնելու կամ ինքդ քեզ դրական, քաջալերող խոսքեր ասելու մասին: Քո փոխհարաբերությունների առողջ լինելը կախված է նրանից, թե ինչպես ես դու խոսում ուրիշների հետ, ուրիշների հասցեին և ուրիշների մասին:

Սաղմոս 34.13-ն ասում է. «Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն»: Դու ուրիշներին ստո՞ւմ ես: Նրանց վիրավորո՞ւմ ես կամ չար բան խոսո՞ւմ ես նրանց հասցեին: Թե՞ խոսում ես քաջալերող, կենսատու խոսքեր, որոնք ուրախություն են բերում յուրաքանչյուրին, ում հանդիպում ես:

Ընծայի՛ր քո բերանն Աստծուն և օգտագործի՛ր այն միայն այն բանի համար, ինչը հաճո է Նրան՝ փառաբանության ու երկրպագության, խրատի, հորդորի և գոհության: Ամեն առավոտ քո շուրթերը դի՛ր զոհասեղանին: Տո՛ւր քո բերանն Աստծուն՝ աղոթելով Նրա Խոսքը. «Տե՛ր, բա՛ց արա իմ շրթունքները, և իմ բերանը կպատմի քո գովությունը» (Սաղմոս 51.15):


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, բա՛ց իմ շուրթերը, և իմ բերանը կփառաբանի ու գոհություն կհայտնի Քեզ: Օգնի՛ր ինձ, որպեսզի օգտագործեմ իմ խոսքերը ինձ շրջապատողներին ուրախություն ու կյանք բերելու և Քեզ փառավորելու ու մեծարելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon