«Ո՛վ Տեր, Քո առջև է իմ ամբողջ փափագը, և իմ հառաչանքը Քեզնից ծածուկ չէ» (ՍԱՂՄՈՍ 38.9):
Աստված Իր Խոսքում ասում է, որ եթե ցնծանք Իրենով, Նա կտա մեզ մեր սրտի ծածուկ ցանկություններն ու խնդրանքները (տե՛ս Սաղմոս 37.4): Ինձ դուր է գալիս այս միտքը, որովհետև տարիներ շարունակ ես հուսախաբվել եմ՝ փորձելով ինքնուրույն հասնել իմ ուզածին: Ինչ-որ բաների ձգտելիս մենք հաճախ զլանում ենք փնտրել Աստծուն և ցնծալ՝ Նրան ճանաչելով: Շատ տարիներ առաջ, ծառայելու բուռն ցանկության պատճառով, սա պատահեց ինձ հետ, քանի որ ինքս էի թույլ տվել: Ես մտածում էի, որ աշխարհում ամենակարևոր բանը Աստծո համար ծառայելն է, բայց պետք է հասկանայի, որ դա այնքան կարևոր չէր, որքան Ինքը՝ Աստված:
Արդյո՞ք ցանկություններդ պահում ես հավասարակշռության մեջ և ամեն ինչից վեր ցնծում ես Տիրոջով: Եթե ոչ, դու կարող ես հեշտությամբ շտկել դա՝ ինքդ քեզ հիշեցնելով, թե որն է իրականում կարևորը: Բոլոր ցանկություններդ բեր Աստծո առջև, ինչպես պատվիրում է այսօրվա խոսքը, և վստահի՛ր, որ Նա կհեռացնի այն ամենը, ինչը չի համապատասխանում Իր կատարյալ կամքին:
Ոչ բոլոր ցանկություններն են Աստծուց, հետևաբար մեր բոլոր ցանկությունները չեն բավարարվի, բայց մենք կարող ենք վստահել Աստծուն, որ Նա կբավարարի այն ցանկությունները, որոնք մեզ համար գործակից կլինեն դեպի բարին: Աստված ուզում է, որ իմանաս. եթե որևէ բան ես խնդրում և չես ստանում, գուցե պատճառն այն է, որ Նա շատ ավելի լավ բան է նախատեսել քեզ համար: Այնպես որ, հանգստացի՛ր. ցնծա՛ Աստծով և թո՛ւյլ տուր, որ Նա հոգ տանի մնացած բաների համար:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո ծրագրերը քեզ համար ավելի լավն են, քան քո ծրագրերը: