Վերապրել Աստծո խաղաղությունը՝ ապրելով ներկայի մեջ

«Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, Ես հաղթել եմ աշխարհքին»: — Հովհաննես 16.33

Հանգիստ և խաղաղ վերաբերմունք ունենալն անգին բան է: Դա մի վերաբերմունք է, որն ասում է. «Ես վստահում եմ Աստծուն», և այն հզոր կերպ է խոսում մարդկանց հետ: Սակայն մշտապես խաղաղ լինելու համար հարկավոր է ժամանակ, կենտրոնացում և Աստծո շնորհքը:

Շատ հաճախ մեր լարվածության մակարդակը կապված է մեր հանգամանքների հետ: Դու կարող ես լարվել, որովհետև միշտ զբաղված ես, ֆինանսական պայքարի մեջ ես կամ չես կարողանում հաշտ ապրել քո սիրած մարդու հետ:

Մեր կյանքում լարվածությունը հաղթահարելու համար մենք կարիք ունենք սովորելու կիրառել այն խաղաղությունը, որը տրամադրվել է մեզ Հիսուսի հաղթական զորության միջոցով:

Հաստատուն խաղաղություն ձևավորելու ճանապարհներից մեկը «ներկայում» ապրել սովորելն է: Մենք կարող ենք շատ ժամանակ անցկացնել՝ մտածելով անցյալի մասին կամ ցանկանալով իմանալ, թե ապագան ինչ կբերի…սակայն մենք չենք կարող ոչինչ իրականացնել, մինչև մեր միտքը չկենտրոնանա այսօրվա վրա:

Աստվածաշունչը մեզ ասում է, որ Աստված տալիս է մեզ շնորհք ամեն օրվա համար: Ես հավատում եմ, որ Աստծո շնորհքը այն ուժն է, որ մեզ կարողություն և եռանդ է տալիս անելու այն, ինչ պետք է անենք, և Նա տալիս է այն առատությամբ՝ համաձայն մեր կարիքի:

Ամեն օր մենք պետք է ասենք. «Աստված տվել է ինձ այս օրը: Ես կցնծամ և ուրախ կլինեմ այսօր»:

Եթե սովորես վստահել Աստծուն «ներկայում»՝ ընդունելով քեզ անհրաժեշտ Նրա շնորհքը, դու կարող ես դառնալ իսկապես խաղաղ անձնավորություն, ու դա այնքա՜ն հրաշալի է:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ Դու հաղթել ես ամեն և ցանկացած արգելք, ուստի ես խնդրում եմ Քեզ, որպեսզի օգնես ինձ ապրելու այն խաղաղության մեջ, որը Դու ապահովել ես ինձ համար: Ցո՛ւյց տուր ինչպես վստահել Քեզ՝ ապրելով «ներկայում»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon