Վերապրի՛ր նոր սկիզբ

«Եվ ձեր մտքի հոգով նորոգվեք (ունենալով թարմ մտավոր և հոգևոր վերաբերմունք)»: —Եփեսացիների 4.23, AMP

Աստվածաշունչը լի է պատմություններով այն մարդկանց մասին, ովքեր նոր սկիզբ են վերապրել: Մովսեսը դարձավ առաջնորդ քառասուն տարի հովիվ լինելուց հետո: Պողոսն ատում էր Քրիստոսին, մինչև Աստված նորոգեց նրան և դարձրեց բոլոր ժամանակների մեծագույն առաքյալներից մեկը:

Երբ մենք ընդունում ենք Հիսուսին՝ որպես մեր Փրկչի, դա բոլորովին նոր սկիզբ է մեզ համար: Մենք դառնում ենք նոր արարած՝ նոր ապրելակերպով ապրելու հնարավորությամբ: Բայց այդ նոր կյանքը վերապրելու առաջին քայլը հավատալն է, որ այն հասանելի է մեզ:

Եփեսացիների 4.23-ն ասում է, որ մենք պետք է մշտապես նորոգվենք մեր մտքով ու վերաբերմունքով: Հեշտ է կարդալ Աստվածաշնչի մեծանուն մարդկանց մասին ու մտածել, որ դու նրանց նման չես, սակայն երբ սկսես մտածել այդպես, անմիջապես կարիք ունես նորոգելու քո միտքը:

Ընտրի՛ր մտածել Աստծո Խոսքի համաձայն, այլ ոչ թե այնպես, ինչպես զգում ես: Ընդունի՛ր Նրա սերը և վերապրի՛ր նոր սկիզբ: Կյանքը շատ ավելի քաղցր կլինի, եթե ապրես այնպիսի վերաբերմունքով, որն ասում է. «Աստված ամբողջովին փոխում է ինձ՝ ներսից դուրս: Նա ինձ նոր սկիզբ է տալիս, և առջևում ավելի մեծ բաներ կան»:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ուզում եմ նորոգել իմ միտքը Քո Խոսքով: Ես գիտեմ, որ Դու ինձ համար ունես նոր սկիզբ և կոչում, ինչպես Մովսեսի և Պողոսի համար ունեիր: Ես ընդունում եմ դրանք այսօր՝ հավատալով, որ Դու կարող ես ամեն բան իրականություն դարձնել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon