Վերջ տալ հուզական տատանումներին

Վերջ տալ հուզական տատանումներին

«Բայց հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն…»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.22,23

Հիշում եմ այն տարիները, երբ ես, ինչպես ինքս եմ անվանում, «տատանվող քրիստոնյա» էի: Ես մշտապես հուզական ալեկոծումների մեջ էի: Եթե իմ ամուսինը՝ Դեյվը, անում էր այն, ինչ ինձ դուր էր գալիս, ես երջանիկ էի: Եթե նա հակառակն էր անում, ես խենթանում էի: Ես դեռ չէի սովորել, թե ինչպես առաջնորդվեի Սուրբ Հոգով, և թույլ էի տալիս, որ իմ զգացմունքները վերահսկեն իմ վարքագիծը:

Հավատացյալները, ամեն ինչից առավել, ինձ պատմում են իրենց զգացողությունների մասին: «Ես զգում եմ, որ ոչ ոք չի սիրում ինձ»: «Ես զգում եմ, որ իմ ամուսինը ճիշտ չի վարվում ինձ հետ»: «Ես զգում եմ, որ երբեք երջանիկ չեմ լինի»: «Ես զգում եմ… ես չեմ զգում», և այսպես շարունակ:

Աստված ուզում է, որ մենք հասկանանք, որ մեր հույզերը երբեք չեն հեռանալու, ուստի մենք պետք է սովորենք կառավարել դրանք, այլ ոչ թե թույլ տանք, որ դրանք կառավարեն մեզ: Մենք կարող ենք ցուցաբերել զսպվածություն և թույլ չտալ, որ մեր մարմինը ղեկավարի մեզ: Մեզնից ոչ մեկը չի ստանա կամ նույնիսկ չպետք է ստանա այն, ինչ ցանկանում է: Հոգևոր հասուն հավատացյալը կարող է լինել խաղաղ և երջանիկ նույնիսկ այն ժամանակ, երբ չի ստանում այն, ինչ ցանկանում է: Մենք կարող ենք ինքներս մեզ խոստովանել, որ չենք կարողանալու ասել այն ամենը, ինչ ցանկանում ենք ասել, ուտել այն ամենը, ինչ ցանկանում ենք ուտել, և մշտապես անել այն, ինչ զգում ենք, որ պիտի անենք: Թո՛ւյլ տվեք, որ Սուրբ Հոգին օգնի ձեզ՝ անելու այն, ինչ ճիշտ է՝ անկախ նրանից, թե ինչպես եք զգում:


Որպես քրիստոնյաներ՝ փոխանակ կենտրոնանալու մեր զգացմունքների վրա, մենք կարող ենք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը գիտենք, որ ճշմարիտ է Աստծո Խոսքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon