Բժշկություն վնասված զգացմունքների համար

Բժշկություն վնասված զգացմունքների համար

«Տեր Եհովայի Հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապյալներին արձակելու»: ԵՍԱՅԻ 61.1

Զգացմունքների բժշկությունը կարևոր թեմա է, քանի որ մեր ներքին կյանքը շատ ավելի կարևոր է, քան արտաքին կյանքը: Հռոմեացիների 14.17-ը հայտնում է, որ Աստծո թագավորությունը ուտելիք և խմելիք չէ (արտաքին բաներ չեն), այլ՝ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով (ներքին բաներ): Նաև, Ղուկասի 17.21-ում ասվում է, որ Աստծո թագավորությունը ձեր ներսում է:

Մանկության տարիներին բռնության ենթարկվելու պատճառով երկար ժամանակ «հույզերի գերի» էի, բայց Աստված Իր սիրով բժշկեց և կերպարանափոխեց ինձ: Եվ Նա նույնը կանի ձեր կյանքում:

Եսայի 61-րդ գլխում Տերն ասաց, որ եկել է սրտով կոտրվածներին բժշկելու: Ես հավատում եմ, որ դա վերաբերում է նրանց, ովքեր կոտրված, ջախջախված և վիրավորված են ներքուստ: Հիսուսը ցանկանում է հանել ձեզ հուզական ավերածությունից և մտցնել առողջության, լիարժեքության և Աստծո հետ մտերմության վայր: Հրավիրե՛ք Նրան ձեր սրտի ու շնչի բոլոր ոլորտների մեջ և թույլ տվեք, որ բժշկության աշխատանքը սկսվի:


Աստված կհանդիպի ձեզ այնտեղ, որտեղ գտնվում եք, և կօգնի հասնելու այնտեղ, որտեղ պետք է լինեք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon