Տերն է մեր ժայռը

Տերն է մեր ժայռը

«Նա է Ժայռը, Նրա գործը կատարյալ է, որովհետև Նրա բոլոր ճանապարհները իրավունք են և արդարություն: Աստված հավատարիմ է և անիրավություն չունի. արդար և ուղիղ է Նա»: Երկրորդ Օրինաց 32.4

Աստված միշտ սիրում է մեզ անվերապահորեն: Նա չի սիրում մեզ, եթե լավն ենք, այնուհետև դադարում է սիրելուց, եթե վատն ենք: Նա միշտ սիրում է մեզ: Նա միշտ բարի է, միշտ չի շտապում բարկանալ, միշտ լի է շնորհքով և ողորմությամբ, միշտ պատրաստ է ներելու:

Աստված Ժայռ է՝ անփոփոխ և անշեղ: Նա մեծ է, անվրեպ, հավատարիմ և արդար, կատարյալ և ուղիղ Իր բոլոր գործերում: Նա երբեք չի թողնի կամ չի լքի մեզ:

Ի՞նչ կկատարվեր մեր և մեզ շրջապատողների կյանքում, եթե ավելի նման լինեինք Աստծուն: Ի՞նչ կկատարվեր, եթե միշտ սիրող լինեինք, չշտապեինք բարկանալ, միշտ լեցուն լինեինք շնորհքով և ողորմությամբ, միշտ պատրաստ լինեինք ներելու: Ի՞նչ կկատարվեր, եթե մեր Աստծո պես միշտ դրական, խաղաղ և մեծահոգի լինեինք: Նա մեր Ժայռն է, բայց նաև՝ մեր Օրինակը: Մենք պետք է ձգտենք լինել այնպիսին, ինչպիսին Նա է:

Մենք կարող ենք աճել հոգևորապես և փոխվել Քրիստոսի պատկերի պես: Աստված չի ակնկալում, որ մեկ գիշերում կատարյալ դառնանք, բայց Նա ցանկանում է օգնել մեզ, որպեսզի օրեցօր ավելի ու ավելի նմանվենք Իրեն:


Աստված օգնում է մեզ ամեն օր, որպեսզի ավելի ու ավելի նմանվենք Իրեն: Մի՛ հուսահատվեք նրանից, թե որքան հեռու պետք է գնաք. ուրախացե՛ք, որ դուք աճում եք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon