«Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով և հասակով և շնորհքով՝ Աստծո և մարդկանց մոտ»: ՂՈՒԿԱՍ 2.52
Մանկությունից Հիսուսը քայլում էր գերբնական բարեհաճության մեջ Աստծո և մարդկանց առջև: Իրականում, երբ Նա սկսեց Իր հանրային ծառայությունը, այնքան հայտնի էր, որ դժվարությամբ էր ժամանակ գտնում առանձնանալու, աղոթելու և երկնային Հոր հետ հաղորդակցվելու համար: Նույնիսկ Նրան չհավատացողներն ընդունում էին, որ Նա վայելում էր Աստծո բարեհաճությունը: Երբ փարիսեցիները պահապաններ ուղարկեցին՝ Հիսուսին ձերբակալելու համար, նրանք վերադարձան՝ ասելով. «Երբեք մի մարդ այսպես չխոսեց՝ ինչպես այս մարդը» (Հովհաննես 7.46): Մինչև Նրա կյանքի վերջին պահը, նույնիսկ խաչի վրա, անհերքելի էին այդ յուրահատուկ բարեհաճությունն ու զորությունը (տե՛ս Ղուկ. 23.47,48):
Այդպես պետք է տեսնենք ինքներս մեզ՝ որպես Տիրոջ շնորհընկալներ: Նա չի տեսնում մեզ՝ որպես թույլ, անօգնական, մեղավոր արարածների: Նա տեսնում է մեզ արդարության հանդերձանքով, խաղաղության կոշիկներով, Աստծո ամբողջ սպառազինությամբ և Հոգու սրով, որը Տիրոջ Խոսքն է (տե՛ս Եփես. 6.13-17): Ահա թե ինչպես պետք է տեսնենք ինքներս մեզ:
Մեր երեխաներն ունեն մեր բարեհաճությունը և ամեն ագամ, երբ կարողանում ենք, օգնում ենք նրանց: Մտածե՛ք, թե որքան առավել ճշմարիտ պետք է լինի սա մեզ համար՝ որպես Աստծո զավակների: Կարևոր չէ, թե ինչպիսին ենք թվում ինքներս մեզ կամ ուրիշներին, մենք երբեք չպետք է մոռանանք, որ Աստված կարող է Իր բարեհաճության լույսը փայլեցնել մեզ վրա, ինչպես որ փայլեցրեց Հիսուսի վրա: