Տո՛ւր Աստծուն քո ամենը

«Պատվի՛ր Տիրոջը քո ստացվածքից, և քո բոլոր բերքերի երախայրիներից: Այն ժամանակ կլցվեն քո շտեմարաններն առատությունով, և քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով»: — Առակաց 3.9-10

Շատ մարդիկ ուզում եմ Աստծուց ստանալ, սակայն չեն կամենում ամբողջովին նվիրվել Նրան: Ճշմարտությունն այն է, որ լավ կլինի, եթե բոլորս հաճախակի գնահատենք մեր կյանքը և մեր սրտի վիճակը, ինչը կօգնի մեզ կենտրոնացած մնալու Աստծո վրա՝ պատրաստ տալու և անելու այն ամենը, ինչ Նա դնում է մեր սրտում: Եվ կլինեն ժամանակներ, երբ կարիք կունենանք թարմացնելու մեր նվիրումը՝ լինելու տվողներ և ներդնելու մեր անձը, մեր ժամանակը և մեր ֆինանսները Տիրոջ գործի մեջ:

Թույլ մի՛ տուր, որ սատանան վախի մտքեր բերի տալու վերաբերյալ: Հիսուսը զգուշացնում է մեզ չանհանգստանալ կամ չմտահոգվել որևէ բանի համար, որովհետև Աստված գիտի մեր կարիքները և խոստանում է հոգ տանել մեզ համար (տե՛ս Մատթեոս 6.25-34):

Առակաց 3.9-10-ն ասում է. «Պատվի՛ր Տիրոջը քո ստացվածքից, և քո բոլոր բերքերի երախայրիներից: Այն ժամանակ կլցվեն քո շտեմարաններն առատությունով, և քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով»: Երբ Աստծուն տալիս ես քո ամենը, Նա հավատարիմ է հոգ տանել քո մասին:

Ընծայի՛ր քեզ Աստծուն: Նվիրվի՛ր Նրան ամբողջությամբ, տո՛ւր Նրան քո բոլոր երազանքները, տեսիլքները, հույսերը և ցանկությունները: Ամեն բան Նրանը դարձրու, և Նա կցուցադրի Իր զորությունը քո կյանքի միջոցով:


Աղոթքի սկիզբ Աստվա՛ծ, այսօր ես տալիս եմ Քեզ իմ ամենը՝ իմ ձեռքերը, իմ բերանը, իմ միտքը, իմ մարմինը, իմ ֆինանսները և իմ ժամանակը: Ինչ ունեմ, Քոնն է: Ես ուզում եմ Քո կամքն անել այսօր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon