Տո՛ւր Նրան քո մոխիրները

«Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան Նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները»: Սաղմոս 103.12

Երբ մենք թույլ ենք տալիս Հորը վերցնել մեր խառնաշփոթը, Նա ի զորու է վերածելու այն հրաշքի և օգտագործելու մեր սխալները մեր բարիքի համար, եթե միայն վստահենք Նրան:

Եսայի 61.3-ն ասում է, որ Նա կտա մեզ գեղեցկություն (փառք) մոխրի տեղ, սակայն ես տեսնում եմ, որ շատ մարդիկ ցանկանում են բռնվել իրենց մոխիրներից՝ անցյալի խարամներից, որոնք հիշեցնում են իրենց թերություններն ու ձախողումները: Ես քաջալերում եմ քեզ բաց թողնել քո մոխիրները և հասնել նոր բաների:

Այնքան շատ մարդիկ են ապրում անցյալով՝ ասես զգալով, թե այլևս ոչ մի հնարավորություն չեն ունենա: Դու երկրորդ հնարավորության կարի՞ք ունես: Խնդրի՛ր Աստծուն երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ հնարավորության համար, այն ամենի համար, ինչի կարիք ունես: Աստված լի է ողորմությամբ և երկայնամտությամբ: Նրա քաղցրությունը երբեք չի պակասում կամ չի վերջանում: Աստվածաշունչն ասում է, որ Նա հեռացրեց քո հանցանքները քեզանից, այնպես որ այլևս հարկ չկա, որ կառչես դրանցից:

Հիսուսը եկավ վերցնելու մեր բեռը, բայց մենք պետք է պատրաստակամ լինենք բաց թողնելու այն ու հավատալու, որ Նա ավելի մեծ է, քան մեր սխալները: Տո՛ւր Նրան այսօր Քո մոխիրները:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ ոչ մի օգուտ չկա անցյալից կառչելու մեջ, երբ Դու սիրով կանգնած ես իմ առջև՝ թարմ հնարավորությամբ: Հետևաբար ես բաց եմ թողնում իմ մոխիրները: Ես տալիս եմ դրանք Քեզ և անհամբեր սպասում՝ տեսնելու այն գեղեցկությունը, որ Դու դրանցից դուրս կհանես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon