Տո՛ւր սեր, որն ազատագրում է

«Որովհետև Տերն է Հոգին. որտեղ, որ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատություն»: Բ Կորնթացիների 3.17

Սերն ազատագրում է: Այն տալիս է պատկանելության և ազատության զգացում: Սերը չի փորձում վերահսկել կամ շահարկել ուրիշներին կամ հասնել բավարարության ուրիշների ճակատագրի հաշվին:

Հիսուսն ասաց, որ Ինքն ուղարկվել է Աստծուց՝ ազատություն հռչակելու համար: Նույնը պետք է մենք անենք՝ որպես հավատացյալներ. մարդկանց տանք ազատություն՝ իրականացնելու Աստծո կամքը իրենց կյանքի համար, և ոչ թե պահենք նրանց մեր վերահսկողության տակ:

Ես հայտնաբերել եմ, որ երբ մարդկանց ստիպում ես անել այն, ինչ դու ես ցանկանում, որ նրանք անեն, փակում ես դուռը Աստծո առաջ՝ թույլ չտալով, որ Նա խոսի այդ մարդկանց սրտերի հետ: Մենք պետք է բաց թողնենք մարդկանց, որպեսզի նրանք լինեն այն, ինչ կարող են, Աստծո, այլ ոչ թե մեր փառքի համար:

Մարդկանց ազա՛տ արձակիր, և նրանք կսիրեն քեզ դրա համար: Մի՛ օգտագործիր մարդկանց: Փոխարենը՝ սովորի՛ր թույլ տալ Աստծուն վերահսկել նրանց կյանքը:

Այն մարդը, ով ունի մեծ սեր, ընդունակ է բաց թողնելու թե՛ մարդկանց, թե՛ նյութական բաները: Այսօր մի՛ եղիր այնպիսի մարդ, ով վերահսկում է, եղի՛ր մեկը, ով առատորեն տալիս է ազատագրող սեր, որը գալիս է միայն Աստծուց:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ, որ այն սերը, որ տալիս եմ ուրիշներին, լինի այն նույն ազատագրող սերը, որ Դու տալիս ես ինձ: Ես հրաժարվում եմ իմ՝ վերահսկելու և խորամանկորեն վարվելու ցանկությունից: Ես պարզապես կսիրեմ ու Քեզ կվստահեմ նրանց, ում դնում ես Իմ կյանքի մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon