«Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը վերստին (նորովի, վերևից) չնծվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել (ճանաչել, ծանոթ լինել և վերապրել)»»: — Հովհաննես 3.3, AMP
Երբ որևէ մեկին պատմում ես քո հավատքի մասին, նրան տալիս ես կրո՞ն, թե՞ փոխհարաբերություն:
Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է վերստին ծնվենք (տե՛ս Հովհաննես 3.1-8). այն չի ասում, որ մենք պետք է կրոնական լինենք: Ցավոք, մարդիկ հաճախ Ավետարանը ներկայացնում են այնպես, կարծես այն կրոնական կանոնների ցանկ է, այլ ոչ թե փոխհարաբերություն Աստծո հետ:
«Քրիստոնեական» կանոններին հետևելը և եկեղեցի գնալը քեզ քրիստոնյա չի դարձնի, ինչպես ավտոտնակում նստելը քեզ մեքենա չի դարձնի:
Կրոնական կանոնները և կարգերը կարող են ծանր, դժվար ու ճնշող լինել, սակայն դա այն չէ, ինչ Հիսուսն ուզում է մարդկանցից: Հիսուսը ցանկանում է, որ մարդիկ ապրեն Իր հետ փոխհարաբերության մեջ:
Եթե որևէ մեկը մեզ հարցնում է. «Ի՞նչ կրոնի ես պատկանում», մենք պիտի խոսենք Հիսուսի հետ մեր անձնական փոխհարաբերության մասին, այլ ոչ թե այն եկեղեցու, ուր հաճախում ենք: Ես սիրում եմ այս հարցին պատասխանել այսպես. «Շնորհակալություն հարցնելու համար: Ես ոչ մի կրոնի չեմ պատկանում, բայց ես ունեմ Հիսուսին»:
Մենք պետք է սկսենք մարդկանց հարցնել. «Դու ճանաչո՞ւմ ես Հիսուսին: Արդյո՞ք Նա քո ընկերն է: Դու ունե՞ս Նրա հետ անձնական փոխհարաբերություն»:
Հաջորդ անգամ, երբ որևէ մեկը քեզ հարցնի քո հավատքի մասին, տո՛ւր նրան փոխհարաբերություն…ոչ թե կրոն:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, հեշտ է ընկնել այն թակարդը, որն ասում է, թե քրիստոնյա լինելու համար հարկավոր է հետևել կանոնների ցանկի, սակայն դա այն հավատքը չէ, որ Դու ուզում ես ինձանից: Զորացրո՛ւ ինձ կիսելու Քո Ավետարանն այնպես, որ մարդիկ ցանկանան Քեզ հետ ունենալ կյանք փոխող փոխհարաբերություն: