Ցանել և հնձել

Աստվածաշունչը հստակ ասում է մեզ, որ ինչ ցանենք, այն էլ կհնձենք: Բառացիորեն սա վերաբերում է հողագործությանը և մշակաբուծությանը:

«Որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի…»: —Գաղատացիների 6.8

Աստվածաշունչը հստակ ասում է մեզ, որ ինչ ցանենք, այն էլ կհնձենք: Բառացիորեն սա վերաբերում է հողագործությանը և մշակաբուծությանը: Մարդկանց մեծամասնությունը գիտի, որ դա նաև վերաբերում է փող տալուն և առատաձեռն լինելուն: Բայց գիտե՞ս, որ այս սկզբունքը վերաբերում է նաև այն բանին, թե ինչպես ենք մենք վարվում ուրիշների հետ:

Մեր վերաբերմունքը և խոսքերը «սերմեր» են, որոնք ցանում ենք ամեն օր և որոնցով որոշվում է, թե ինչպիսի պտուղ կամ բերք կունենանք մեր իրավիճակներում և փոխհարաբերություններում:

Սատանան սիրում է զբաղեցնել մեզ նրանով, որ մենք եսասիրաբար մտածենք, հավատարիմ ընկերներին վերաբերվենք այնպես, կարծես նրանք անկարևոր են, մեր ընտանիքում վիճաբանության խոսքեր ցանենք ու բացասական մտքեր ունենանք մեր ղեկավարների ու հովիվների մասին և այլն: Սատանան ցանկանում է, որ մենք վատ սերմեր ցանենք մեր յուրաքանչյուր փոխհարաբերության և իրավիճակի մեջ:

Շատերն այսպես են վարվում, ապա զարմանում են, թե ինչու մարդիկ իրենց չեն սիրում կամ իրենց հետ չեն վարվում այնպես, ինչպես իրենք կցանկանային: Պատասխանը պարզ է. նրանք հնձում են այն, ինչ ցանել են:

Թո՛ւյլ տուր քեզ հարցնել. «Ի՞նչ ես դու այսօր ցանում»: Աստծո շնորհքով ընտրի՛ր ցանել սեր, ներում, բարություն և համբերատարություն յուրաքանչյուր փոխհարաբերության և իրավիճակի մեջ: Դու կհայտնաբերես, որ երբ վարվես ուրիշների հետ այնպես, ինչպես Աստված է ցանկանում, կհնձես կյանք՝ լի քաջալերող, աստվածային փոխհարաբերություններով և գոհացնող արդյունքներով:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես ուզում եմ ցանել լավ բաներ ու հնձել լավ բաներ: Ուրիշների հանդեպ եսասիրաբար գործելու փոխարեն՝ օգնի՛ր ինձ ցանելու բարություն և սեր իմ կյանքում բոլոր մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon