Ցավի դռներ

Ցավի դռներ

«Արտասուքով ցանողները ցնծությունով կհնձեն»: ՍԱՂՄՈՍ 126.5

Ներել նրան, ով ցավ է պատճառել մեզ, շատերիս համար հուզական բժշկության ամենադժվար մասն է: Այն կարող է լինել գլորման քար, որը խոչընդոտում է հուզական բժշկությունը: Նրանք, ովքեր խորը վիրավորվել են ուրիշների կողմից, գիտեն, որ շատ ավելի հեշտ է ասել «ներել» բառը, քան անել այն:

Նախևառաջ, թույլ տվեք ասել, որ հնարավոր չէ առողջանալ վնասված հույզերից՝ միաժամանակ տածելով դառնություն, զայրույթ և չներում որևէ մեկի նկատմամբ: Դա թույն է ձեր օրգանիզմի համար: Եվ անհնար է առողջանալ, եթե այն կա:

Երբ, ի վերջո, թույլ տվեցի Տիրոջը, որ աշխատանք սկսի իմ կյանքում, Նա հայտնեց այն, ինչ պահում էի «ցավի դռների» հետևում՝ իմ անցյալի ցավոտ իրադարձություններն ու իրավիճակները: Որպեսզի անցնեի նույն կամ նույնատիպ դռների միջով և ազատագրվեի ու բժշկվեի, պետք է դեմառդեմ կանգնեի այն խնդիրներին, մարդկանց և ճշմարտություններին, որոնց չափազանց դժվար էր, եթե ոչ՝ անհնար, ինքնուրույն դեմառդեմ կանգնել:

Մի՛ վախեցեք բժշկության ցավից: Կա գայթակղություն՝ փախչելու, բայց Տերը մոտ է ձեզ, և Նա ցանկանում է անցկացնել ձեզ ձեր խնդիրների միջով: Ինչ-որ բանի միջով անցնելն ավելի լավ է, քան դրանից փախչելը: Դիմակայե՛ք այն ամենին, ինչին պետք է դիմակայեք՝ գիտենալով, որ ձեզ ուրախություն է սպասվում:


Աստված ցավեր ու վերքեր չի պատճառում, բայց եթե դրանք դիպչում են մեզ, Նա կարող է սխալներից հրաշքներ անել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon