«Նրանով հավատքով մուտք ունենք այս շնորհքի (Աստծո բարեհաճության վիճակի) մեջ, որում (հաստատ և ապահով)կանգնած ենք: Եվ եկեք ցնծանք և հրճվենք Աստծո փառքը վերապրելու և վայելելու հույսով»: —Հռոմեացիների 5.2, AMP
Աստվածաշունչը լի է ինձ ու քեզ համար հուսալի խոստումներով: Մենք ունենք մուտք դեպի Աստծո ներկայություն: Նա ցանկանում է բժշկել մեզ մեր հիվանդություններից: Նա կհոգա մեր բոլոր կարիքները: Այդ խոստումներն այնքան շատ են, որ դժվար է հաշվել: Ու ցավալի է, որ քրիստոնյաները բաց են թողնում Աստծո խոստումները հավատքի բացակայության պատճառով:
Ահա հարցը. դու սպասո՞ւմ ես այդ խոստումներին: Քեզ հետ լավ բաներ են սկսվում կատարվել, երբ դու մշտապես ցնծում ես Աստծո բարեհաճությունը վերապրելու հույսով:
Ղուկասի 2.52-ն ասում է, որ Հիսուսն աճում էր…շնորհքով կամ բարեհաճությամբ Աստծո և մարդկանց առաջին: Ես ու դու Աստծո բարեհաճության մեջ մտնում ենք հավատքով: Մենք կարող ենք աճել այդ բարեհաճության մեջ ու վերապրել Նրա խոստումներն այնպես, ինչպես Հիսուսը: Եվ նույնիսկ եթե հիմա քո կյանքում չես տեսնում այս բաները, դու կարող ես ցնծալ և հույսդ դնել Աստծո վրա՝ իմանալով, որ դրանք կգան:
Յուրաքանչյուր բան, որ Աստվածաշունչը խոստանում է, մեզ համար է: Այնպես որ հենց հիմա ցնծա՛ Աստծո փառքը վերապրելու հույսով, և Նա կստիպի, որ անհավանական բաներ կատարվեն քո կյանքում:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես սպասում և ցնծում եմ այն խոստումներով, որոնք ունես ինձ համար: Ես հավատում եմ, որ Դու կարող ես իրականություն դարձնել այն ամենը, ինչ խոստացել ես Քո Խոսքում: