Փառքից դեպի փառք

Փառքից դեպի փառք

«Բայց մենք ամենս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 3.18

Ինչպե՞ս եք տեսնում ինքներդ ձեզ:

Կարո՞ղ եք ազնվորեն գնահատել ձեզ և ձեր վարքագիծը ու չընկնել դատապարտության տակ: Կարո՞ղ եք ազնվորեն տեսնել, թե որքան հեռու դեռ պետք է գնաք, բայց նաև տեսնեք, թե որքան հեռու եք գնացել:

Կորնթացիների երկրորդ թղթի 3.18-ում Պողոսը հաստատում է, որ Աստված փոխում է մեզ «փառքից դեպի փառք»: Այլ խոսքով՝ փոփոխությունները մեր մեջ, ինչպես նաև մեր հանգամանքներում, տեղի են ունենում աստիճանաբար: Որտեղ հիմա գտնվում եք, այն վայրը չէ, ուր հասնելու եք:
Եթե դուք վերստին ծնված եք, ուրեմն ոտք եք դրել արդարի ճանապարհին: Գուցե այնքան հեռու չեք գնացել, որքան կցանկանայիք, բայց գոհություն Աստծուն, դուք ճիշտ ճանապարհին եք: Վայելե՛ք այն փառքը, որում հենց հիմա գտնվում եք, և մի՛ նախանձեք՝ տեսնելով, թե որտեղ են ուրիշները, կամ մի՛ դատապարտվեք՝ տեսնելով, թե որտեղ եք դուք: Գուցե չմտնենք փառքի հաջորդ աստիճանի մեջ, մինչև չսովորենք վայելել այն աստիճանը, որում այս պահին գտնվում ենք:


Չափազանց խիստ մի՛ եղեք ինքներդ ձեր հանդեպ: Աստված օրեցօր փոխում է ձեզ և մոտեցնում Իրեն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon