Փափագել գործողության

Փափագել գործողության

«Եվ Մովսեսը կանչեց Բեսելիելին և Ոողիաբին և ամեն սրտով իմաստուն եղողին, որի սրտի մեջ Եհովան իմաստություն և կարողություն դրեց, այսինքն՝ այն ամենին, որի սիրտը փափագում էր մոտենալու և կատարելու աշխատանքը»: ԵԼԻՑ 36.2, AMP

Ձեր կյանքում զորավոր բան է կատարվում, երբ ձեր սիրտը փափագում է գործողության: Որևէ օգուտ չկա, երբ ասում ենք. «Օ՜հ, երանի՜ այդպես զգայի»: Մենք կարող ենք ինչ-որ բան անել մեր զգացողության հետ կապված՝ բորբոքելով մեր սիրտը այն բանի համար, ինչ Աստված կանչել է մեզ անելու:

Ինչպե՞ս ենք բորբոքում մեր հավատքը: Ես բացահայտել եմ, որ իմ ներսի կրակը բորբոքելու լավագույն միջոցն այն է, երբ Աստծո Խոսքը դուրս է գալիս իմ շուրթերից աղոթքի, փառաբանության, քարոզի կամ դավանության միջոցով: Խոսքն արծարծում է ներսում եղած պարգևը, գործուն է պահում իմ հավատքն ու հույսը և թույլ չի տալիս, որ հոգիս ընկճվի:

Անգործությունը, հետաձգումը և ծուլությունը գործիքներ են, որոնք թշնամին գործածում է Աստծո ժողովրդի դեմ: Պասիվ անձնավորությունը սպասում է, որ շարժվի արտաքին ուժի ազդեցությամբ: Բայց մենք կարող ենք շարժվել և առաջնորդվել Սուրբ Հոգով, որ մեր ներսում է, այլ ոչ թե արտաքին ուժերով: Անգործությունից պաշտպանվելու լավագույն միջոցը ամբողջ կարողությամբ անելն է այն, ինչ դրված է ձեր առջև:


Արծարծե՛ք Աստծուց տրված ձեր պարգևը՝ այն կրակը, որ ձեր ներսում է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon