Փնտրի՛ր Աստծուն, ապա ծառայի՛ր Նրան

Փնտրի՛ր Աստծուն, ապա ծառայի՛ր Նրան

«…ճանաչի՛ր քո հոր Աստծուն [անձա՛մբ ճանաչիր Նրան, ծանոթացի՛ր Նրա հետ և հասկացի՛ր Նրան, գնահատի՛ր, ակա՛նջ դիր և փայփայի՛ր Նրան] և ծառայի՛ր Նրան կատարյալ սրտով և հոժար կամքով…» (Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28.9):

Հիսուսը կարեկից է այն մարդկանց, որոնք կեղեքվել են կրոնական օրենքներից և հարստահարվել դաժան կրոնական առաջնորդների կողմից: Նա ուզում է մարդկանց բժշկված և վերականգնված տեսնել, որպեսզի նրանք իմանան, որ Աստված բարի է, բազմագութ ու երկայնամիտ, որ Նա իսպառ չի բարկանում և պատրաստ է ներելու: Աստված տալիս է շնորհք՝ Իր զորությունը, որպեսզի օգնի մեզ անելու այն, ինչ չենք կարող անել մեր ուժերով: Երբ Նա ինչ-որ բան է ասում, որ անենք, մեզ անզոր չի թողնում. Նա տալիս է մեզ այն, ինչ անհրաժեշտ է դա անելու համար:

Երբ Հիսուսն ասաց. «Ինձ մո՛տ եկեք, բոլոր վաստակածներ և բեռնավորվածներ» (Մատթեոս 11.28), Նա խոսում էր հոգևորապես հյուծված մարդկանց հետ: Նա ուզում է մխիթարել նրանց, ովքեր ուժասպառ են եղել ծառայելու փորձերից և ձախողվելու մտավախությունից: Այսօր եկեղեցում կան հազարավոր մարդիկ, որոնք գերհոգնած են աշխատանքից և թերսնված են հոգևորապես: Մարդիկ ուզում են հզոր փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ, և նրանք արել են այն, ինչ, այսպես կոչված, կրոնն ասել է իրենց, սակայն շարունակում են դատարկ զգալ:

Ձգտելով հաճեցնել Աստծուն՝ նրանք Աստծուն փնտրելը և Նրա ձայնը լսելը փոխարինել են Աստծո համար աշխատելով՝ առանց մշտապես Նրանից ուղղություն ստանալու: Նա ուզում է, որ մենք անենք Արքայության գործերը, որոնք այն գործերն են, որ Նա առաջնորդում է մեզ անելու, բայց Նա չի ցանկանում, որ մենք այդքան զբաղված լինենք կրոնական գործունեությամբ՝ մտածելով, որ Նրան հաճելի են մեր զոհերը, որոնք Նա իրականում չի խնդրել, որ անենք: Ինչպե՞ս կարող են մարդիկ անել Աստծո գործերը, եթե ժամանակ չեն հատկացրել Նրանից լսելու, թե ինչ պետք է անեն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հարցրո՛ւ Աստծուց, թե ինչ է ուզում, որ անես, ապա ի սրտե արա՛ դա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon