«Անդադար աղոթք արե՛ք»: —Ա Թեսաղոնիկեցիների 5.17
Երբևէ լսե՞լ ես աստվածաշնչյան այս արտահայտությունը՝ «անդադար աղոթի՛ր»: Շատերի համար դա վհատեցնող և անհնարին է թվում: Ինչպե՞ս կարելի է գլուխը կախել, ծնկի իջնել և օրը քսանչորս ժամ աղոթել:
Մենք աղոթքի առավել ճշգրիտ և գործնական սահմանման կարիք ունենք: Չափազանց հաճախ մենք աղոթքին նայում ենք որպես մի շատ առանձնահատուկ գործընթացի, որը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ լինենք ինչ-որ առանձին վայրում՝ ամբողջ աշխարհից կտրված:
Բայց գիտե՞ս, որ նույնիսկ Աստծուն միտք ուղղելը որակվում է որպես լուռ աղոթք: Դա ճշմարիտ է: Աղոթքը հաղորդակցում է Աստծո հետ, ուստի երբ Աստվածաշունչն ասում է «անդադար աղոթք անել», դա նշանակում է միշտ բաց լինել Աստծո հետ հաղորդացկման համար: Դա կարող է լինել երկու ժամ տևողությամբ աղոթք կամ մի բան, որն այնքան հասարակ է, որքան օրվա ընթացքում Նրա ներկայությունը գիտակցելը:
Աստված չի բարդացրել աղոթքը: Նա նախատեսել է, որ այն լինի մեր ամենօրյա կյանքի անբաժան, շարունակական մասը: Ուստի այսօր փոխի՛ր աղոթքի վերաբերյալ քո սահմանումը, ու դու կարող ես վերապրել այն ուրախությունը, որ գալիս է քեզ սիրող Աստծո հետ մշտական հաղորդակցումից:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, օգնի՛ր ինձ փոխելու աղոթքի վերաբերյալ իմ սահմանումը և ցո՛ւյց տուր եղանակներ Քեզ հետ գիշեր ու ցերեկ հաղորդակցվելու համար: Շնորհակալություն իմ կյանքում Քո մշտական ներկայության համար: