«Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ»: ԵԶԵԿԻԵԼ 36.26
Շատ անգամներ, երբ ինչ-որ մեկը վերստին ծնվում է, առաջին հերթին նրան ասում են. «Դուք պետք է փոխեք ձեր սանրվածքը կամ այլ կերպ հագնվեք: Դուք ունեք դաջվածք, որը պետք է ծածկել: Ձեր ականջօղը սխալ տեղում եք կրում»: Քրիստոնեությունը ներկայացվում է որպես կանոնների ցանկ, որը ներառում է այն բաները, որոնք պետք է անել, և այն բաները, որոնք չպետք է անել՝ համաձայն ճիշտ ու սխալի վերաբերյալ մարդկանց կարծիքի:
Ցավոք, շատ հաճախ ոչ ոք չի խոսում այս մարդկանց հետ սրտի կամ Աստծո հետ փոխհարաբերության մասին: Փոխարենը՝ ներկայացնում են այն բաները, որ նրանք պետք է անեն, եթե ցանկանում են լինել որոշակի կրոնական կազմակերպության անդամ: Թեև Աստված առաջնորդում է մեզ կատարելու դրական փոփոխություններ մեր կյանքում, Նա լիովին ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, և մենք նույն կերպով պետք է վարվենք նորահավատների հետ: Տվե՛ք նրանց ժամանակ, և Աստված կառաջնորդի նրանց՝ տալով նոր ցանկություններ:
Հիսուսը մահացավ, որպեսզի մենք կարողանանք ունենալ խորը, ջերմեռանդ, անձնական փոխհարաբերություն Աստծո հետ: Նա չմահացավ, որ մեզ կանոնների ցանկ տա: Նա տվեց մեզ շատ ավելի լավ և խորը բան. Նա տվեց Աստծուն մոտենալու իրավունք, որպեսզի կարողանանք խորը անձնական փոխհարաբերություն ունենալ մեր երկնային Հոր հետ: