«Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է հաստատում»: —Առակաց 16.9
Մարդիկ հաճախ հարցնում են ինձ, թե ինչպես կարող են պարզել, թե որն է Աստծո կամքը իրենց կյանքի համար: Ոմանք շատ տարիներ են անցկացնում՝ սպասելով, որ ինչ-որ ձայն կլսեն կամ գերբնական ուղղություն կստանան: Սակայն Աստծո ձայնը քո սրտում լսելը սովորաբար ավելի գործնական է, քան դա: Ես ասում եմ նրանց քայլ անել ու հայտնաբերել:
Աստծո հետ իմ ճանապարհորդության վաղ շրջանում ես ցանկանում էի ծառայել Նրան: Ես զգում էի, որ Նա կանչ ուներ իմ կյանքի համար, սակայն ես հստակ չգիտեի ինչ անել, ուստի փորձում էի տարբեր հնարավորություններ, որոնք հասանելի էին ինձ:
Դրանցից շատերն ինձ համար չէին, սակայն ես շարունակում էի փորձել ուրիշները, մինչև գտա մի ոլորտ, որը համապատասխանում էր ինձ: Ի վերջո՝ ես ներքուստ կենդանացա, երբ հնարավորություն ունեցա մարդկանց հետ կիսելու Խոսքը: Ես ուրախության գտա ուսուցանման մեջ, ու ակնհայտ էր, որ Աստված տվել էր ինձ կարողություն դա անելու համար: Այն ժամանակ ես իմացա, որ գտել եմ իմ տեղը ծառայության մեջ:
Երբեմն Աստծո կամքը հայտնաբերելու միակ ճանապարհը, ինչպես ես եմ անվանում, «դուրս գալու և հայտնաբերելու» գործնական քայլերն են: Եթե դու աղոթել ես ինչ-որ իրավիճակի համար ու կարծես չգիտես, թե ինչ անես, հավատքի քա՛յլ արա: Մի՛ վախեցիր սխալվելուց: Քա՛յլ արա, և Աստված կառաջնորդի քեզ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես վստահում եմ Քեզ ու գիտեմ, որ Դու կուղղես իմ քայլերը, ուստի ես չեմ վախենում դուրս գալուց և հայտնաբերելուց, թե ինչ ունես Դու ինձ համար: