
«…արդարները առյուծի պես ապահով են»: —Առակաց 28.1
Որոշ մարդիկ լի են համարձակությամբ, մինչդեռ ուրիշները, լինելով Աստծո սիրելի զավակներ, պայքարում են համարձակ ապրելու համար: Ես նույնպես ունեի այդ խնդիրը, մինչև Աստված ցույց տվեց ինձ մի քանի կարևոր բանալիներ համարձակ ապրելու համար, և ես ցանկանում եմ կիսել դրանք քեզ հետ:
- Հրաժարվի՛ր ապրել վախի մեջ: Վախը համաճարակ է մեր հասարակության մեջ: Աստվածաշունչը Եբրայեցիների38-ում պատվիրում է մեզ ապրել հավատքով և ետ չքաշվել վախով:
- Անհաջողությունները թո՛ղ ետևում: Դու անհաջողակ չես, եթե նոր բաներ ես փորձում, ու դրանք չեն գործում: Դու ձախողվում ես միայն այն ժամանակ, երբ դադարում ես փորձել: Մի՛ վախեցիր սխալվելուց, իսկ եթե սխալվես, արագ վերականգնվի՛ր ու շարունակի՛ր առաջ շարժվել:
- Համեմատություններ մի՛ արա: Անհնար է համարձակ լինել, քանի դեռ քեզ համեմատում ես ուրիշների հետ: Համարձակությունը գալիս է այն ժամանակ, երբ ընդունում ես, թե ով ես դու և լինում ես լավագույնը, որ կարող ես:
- Պատրա՛ստ եղիր՝ դիմելու գործողությունների: Զննի՛ր քո սիրտը և հարցրո՛ւ ինքդ քեզ, թե, քո համոզմամբ, ինչ է Աստված ցանկանում, որ անես, ապա արա՛ դա:
Աղոթի՛ր այս չորս բանալիների համար ու խնդրի՛ր Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի քեզ ապրելու դրանցով: Քրիստոսով և Նրա շնորհքով դու կարող ես ունենալ վստահություն և լցվել համարձակությամբ:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ես ուզում եմ, որ համարձակությունը լինի իմ որոշիչ գծերից մեկը: Օգնի՛ր ինձ Քո զորությամբ ապրելու այս չորս բանալիներով: