
«Եվ Նաթանն ասաց թագավորին. «Ամեն, ինչ որ սրտիդ մեջ կա, գնա՛ արա, որովհետև Տերը քեզ հետ է»: Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ 7.3
Կա՞ որևէ բան, որ ցանկանում եք անել, բայց սպասում եք: Արդյո՞ք Աստված ձեր սրտում որևէ բան է դրել, բայց դուք վարանում եք քայլ անել:
Ես հավատում եմ, որ Աստծո ժամանակը շատ կարևոր է, և, անկասկած, չեմ կարծում, որ մենք պետք է շտապենք որևէ բան անելու՝ առանց աղոթելու և աստվածային լավ խորհուրդ ստանալու: Սակայն, ես նկատել եմ, որ ոմանք իրենց կյանքն անցկացնում են «սպասելու ռեժիմի մեջ»: Նրանք սպասում են, երբ կարող էին հավատքի քայլ անել:
Չկա ավելի ծանր բան, քան ամեն օր ինչ-որ գործողություններ կատարելը միայն նրա համար, որ օրվա, շաբաթվա, ամսվա կամ տարվա վերջում զգաք, որ ամենևին չեք մոտեցել ձեր երազանքին կամ նպատակին: Աստված չի կամենում, որ ապրեք այդ հուսախաբության մեջ: Նա ցանկանում է, որ փնտրեք Իր կամքը, այնուհետև գործեք: Եթե բաց թողնեք Աստծուն, եթե քայլ անեք սխալ ուղղությամբ, Աստված ձեզ կվերադարձնի ճիշտ ճանապարհին:
Կարևորը սրտի վերաբերմունքն է: Աստծուն հաճելի է, երբ տեսնում է, որ դուք հավատքով քայլ եք անում՝ փորձելով գոհացնել Իրեն և իրականացնել Իր կամքը ձեր կյանքի համար: Այնպես որ՝ մի՛ վախեցեք: Քա՛յլ արեք և տեսե՛ք, թե ինչպես է Աստված սկսում գործել ձեր կյանքում: