Քանդել բերդերը

Քանդել բերդերը

«Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ՝ Աստծով զորավոր՝ բերդեր քանդելու…»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 10.4

Զգուշավոր մարտավարության և խորամանկ խաբեության միջոցով սատանան փորձում է «բերդեր» կառուցել մեր մտքում: Բերդը մի բնագավառ է, որտեղ մենք կապանքների մեջ (բանտում) ենք որոշակի մտածելակերպի պատճառով: Բերդերը ստեր են, որոնց հավատում են:

Պողոս առաքյալն ասում է, որ մենք ունենք հոգևոր զենքեր, որոնք մեզ անհրաժեշտ են սատանայի բերդերը քանդելու համար: Գործածելով մեր զենքերը՝ մենք հերքում ենք թշնամու ստերը, փաստարկները, տեսությունները, դատողությունները և ցանկացած բան, որ փորձում է իրեն վեր դասել Աստծո Խոսքի ճշմարտությունից: Մենք պետք է գերի վերցնենք մեր մտքերը և հրաժարվենք մեր գլխում ծագած ամեն միտք ընդունելուց և դրա շուրջ խորհելուց (տե՛ս Բ Կորնթ. 10.5):

Հիմնական զենքը, որով վարում ենք մեր պատերազմը, Աստծո Խոսքն է, որ կիրառվում է տարբեր ձևերով՝ քարոզելու, սովորեցնելու, երգելու, դավանելու, խորհելու, գրելու և կարդալու միջոցով: Աստծո Խոսքի իմացությունը կնորոգի մեր մտքերը և կսովորեցնի մեզ մտածել բոլորովին նոր ձևով: Այն կտապալի բոլոր բերդերը, որ մեզ գերության մեջ են պահել:


Ոչ ոք երբևէ չի ապրի իսկապես հաղթական կյանքով, եթե չլինի Աստծո Խոսքի ճշմարիտ աշակերտ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon