Գտնել քաջություն՝ յուրօրինակ լինելու

Գտնել քաջություն՝ յուրօրինակ լինելու

«Ոչ թե աչքի առջև ծառայելով մարդկանց հաճո լինողների պես, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ Աստծո կամքն են անում սրտանց»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.6

Որպեսզի լինեք այն անձնավորությունը, որ կանչված եք լինելու Քրիստոսում, և վստահաբար ապրեք Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ, խիստ կարևոր է, որ ունենաք յուրօրինակ լինելու քաջություն: Դա նշանակում է գոհ լինել նրանից, թե ինչպես է Աստված ստեղծել ձեզ՝ նախընտրելով չնմանվել մեկ ուրիշի:

Ամենահեշտ թակարդներից մեկը, որ կարող ենք ընկնել, «մարդկանց հաճեցնելու» թակարդն է: Բայց ուրիշներին հաճեցնելու փորձերը, վերջին հաշվով, հանգեցնում են հուսախաբության: Սկզբում, երբ փորձում ենք փոխել մեր անհատականությունը, որպեսզի հաճեցնենք ուրիշներին, լսում ենք մեկնաբանություններ, որոնք մեզ լավ զգացումներ են պարգևում: Բայց սա երկար չի տևում: Մարդկանց կարծիքները փոփոխական են և մակերեսային: Միայն Աստծո կարծիքն է, որ նշանակություն ունի:

Դուք արժանի եք ինչ-որ բանի, որովհետև Աստված ուղարկեց Իր միակ Որդուն, որպեսզի մահանա ձեզ համար: Դուք արժանի եք ինչ-որ բանի, որովհետև Աստված սիրում է ձեզ, և նշանակություն չունի, թե ինչ է մեկ ուրիշը մտածում կամ ասում ձեր մասին:

Քաջալերում եմ ձեզ, որ գրկաբաց ընդունեք այն ամենը, ինչը ձեզ յուրօրինակ է դարձնում: Եթե ձեր մազերը մի փոքր տարբերվում են, եթե ունեք եզակի առանձնահատկություններ, բացառիկ տաղանդներ, ինչ էլ լինի, գոհացե՛ք Աստծուց, որ Նա ստեղծել է ձեզ յուրահատուկ, և գործածե՛ք ձեր պարգևները, տաղանդներն ու անհատական առանձնահատկությունները Նրա փառքի համար:


Երբ ընդունեք այն անձնավորությանը, որ Աստված ստեղծել է ձեզ լինելու, միայն այդ ժամանակ իսկապես կվայելեք այն կյանքը, որ Հիսուսն Իր մահով տվեց ձեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon