
«Որովհետև թեև մարմնով ենք վարվում (ապրում), բայց մարմնավորապես չենք զինվորություն անում և մարդկային զենքեր չենք օգտագործում»: —Բ Կորնթացիների 10.3, AMP
Զգուշավոր ռազմավարության և խորամանկ խաբեության միջոցով սատանան փորձում է քո դեմ պատերազմ վարել և քեզ պահել պարտության մտածելակերպի մեջ: Բայց Աստված տվել է քեզ հոգևոր զենքեր նրա դեմ օգտագործելու համար: Ահա երեք կարևոր հոգևոր զենքեր, որոնք դու կարող ես օգտագործել թշնամու դեմ կռվելիս:
- Աստծո Խոսք. ստացի՛ր այն քարոզի, ուսմունքի, ընթերցանության և Աստվածաշնչի անձնական ուսումնասիրման միջոցով: Շարունակի՛ր մնալ Խոսքի մեջ, մինչև այն դառնա հայտնություն՝ Սուրբ Հոգու ներշնչմամբ:
- Փառաբանություն. սա պարտության է մատնում սատանային ավելի արագ և ավելի արդյունավետ կերպով, քան որևէ այլ մարտական ծրագիր, սակայն դա պետք է լինի անկեղծ սրտի փառաբանություն, այլ ոչ՝ շրթունքների զոհ կամ կրոնական արարողություն:
- Աղոթք. աղոթքը փոխհարաբերություն է Աստծո հետ, շփում Նրա հետ, օգնության խնդրանք Նրանից կամ զրույց Նրա հետ քո սրտում եղած ցանկացած հարցի շուրջ: Այն նաև ներառում է Աստծո ներկայության մեջ լուռ մնալը, լսելը, թե ինչ է Նա ասում քո սրտին: Արդյունավետ աղոթքի կյանք ունենալու համար մենք պետք է զարգացնենք մտերիմ, անձնական փոխհարաբերություններ Հոր հետ: Իմացի՛ր, որ Նա սիրում է քեզ և ցանկանում է օգնել քեզ:
Մեր շուրջը պատերազմ է ընթանում, բայց Աստված կռվում է քո կողմից և տվել է քեզ բոլոր անհրաժեշտ զենքերը: Օգտագործի՛ր դրանք՝ ստիպելով սատանային փախչել:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, այնքա՜ն շնորհակալ եմ, որ տվել ես ինձ հոգևոր զենքեր, որոնք անհրաժեշտ են թշնամու դեմ կռվելու համար: Քո օգնությամբ ես գիտեմ, որ կարող եմ այսօր հաղթել պատերազմը: