Քրիստոսը ձեր մեջ՝ փառքի Հույսը

Քրիստոսը ձեր մեջ՝ փառքի Հույսը

«Որոնց Աստված կամեցավ ցույց տալ, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսներում, որ է Քրիստոսը ձեզանում՝ այն փառքի Հույսը»: ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 1.27

Դուք և ես կարող ենք գիտակցել և վերապրել Աստծո փառքը մեր կյանքում, որովհետև Քրիստոսը մեր մեջ է: Նա ավելի լավ բաներ տեսնելու մեր հույսն է:

Աստծո փառքը Նրա գերազանցության դրսևորումն է: Որպես Աստծո զավակներ՝ մենք ունենք ժառանգություն Քրիստոսում, իրավունք՝ վերապրելու այդ գերազանցությունը: Սատանան կատաղորեն պայքարում է, որ խաբի մեզ: Նա ցանկանում է մեզ հավատացնել, որ մենք անկարող ենք, անարժան և անհամապատասխան Աստծո լավագույնի համար: Այդ է պատճառը, որ շատերը նայում են իրենք իրենց և պարտված զգում:

Բայց եթե հիշեք, որ դուք կարող եք վերապրել Աստծո փառքը՝ Աստծո դրսևորված գերազանցությունը, քանի որ Քրիստոսը ձեր մեջ է, դուք կապրեք հուսառատ կյանքով: Ամեն օր կձգտեք ավելի լավ բաների: Մի՛ նայեք, թե ինչ կարող եք անել. կենտրոնացե՛ք այն բանի վրա, ինչ Աստված կարող է անել ձեր միջոցով:

Պատրա՞ստ եք հավատալու Աստծո բարության և գերազանցության հեղեղմանը ձեր կյանքում: Աստված փնտրում է ինչ-որ մեկին Իր բարությունը ցուցաբերելու համար. այդ մեկը դո՛ւք եղեք:


Աստծո լավագույնը ձեզ համար ճանապարհին է, այնպես որ՝ քաջալերվե՛ք և սպասե՛ք լավ բաների:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon