Ազատություն ինքնախղճահարությունից

Ազատություն ինքնախղճահարությունից

«Եվ այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդության մեջ էր։ Երբ որ Հիսուսը նրան պառկած տեսավ և իմացավ, որ արդեն շատ ժամանակից է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 5.5,6

Տարիներ շարունակ իմ սրտի աղաղակն էր. «Ինչո՞ւ ե՛ս, Աստվա՛ծ»: Այն ամեն օր համակում էր իմ միտքը և ազդում վերաբերմունքիս վրա: Ես ապրում էի ինքնախղճահարության անապատում, և դա խնդիր էր ինձ, իմ ընտանիքի և Աստծո ծրագրի համար: Ես զգում էի, որ կարծես ինչ-որ բան են ինձ պարտավոր մանկությանս տարիներին ինձ հետ վատ վարվելու համար, բայց հատուցման համար նայում էի մարդկանց, երբ պետք է նայեի Աստծուն:

Երբ Հիսուսը հանդիպեց այն մարդուն, որը երեսունութ տարի պառկել էր Բեթեզդայի ավազանի մոտ՝ սպասելով հրաշքի, Նա հարցրեց, թե իսկապես վերջինս կամենում էր առողջանալ: Շատերը հրաշք են ցանկանում, բայց ինչպես այս մարդը, չեն կամենում հրաժարվել ինքնախղճահարությունից և ուրիշներին մեղադրելուց:

Աստված ցանկանում է տալ մեզ ուրախություն՝ մոխրի փոխարեն, բայց մենք պետք է կամենանք ազատվել մոխիրներից: Դա նշանակում է հրաժարվել ինքնախղճահարությունից, մեղադրանքից և դառը վերաբերմունքից: Այս օրը կարող է լինել նոր սկիզբ յուրաքանչյուրի համար, ով կամենում է մոռանալ անցյալը և իսկապես հետևել Հիսուսին:


Մենք կարող ենք լինել խղճուկ կամ ուժեղ, բայց չենք կարող միաժամանակ լինել և՛ խղճուկ և՛ ուժեղ: Ընտրե՛ք հրաժարվել ինքնախղճահարությունից, որպեսզի ազատ լինեք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon