Ակնկալի՛ր ավելին

Ակնկալի՛ր ավելին

«Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել կամ չեք կարող հասկանալ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.12):

Հիսուսն այսօրվա խոսքերն ասաց Իր աշակերտներին, ըստ էության, ցույց տալով, որ նրանք պատրաստ չէին լսելու այն ամենը, ինչ ուզում էր ասել, բայց խոստացավ, որ Սուրբ Հոգին կգա և կառաջնորդի նրանց ամբողջ ճշմարտության մեջ (տե՛ս Հովհաննես 16.13): Նա նաև խոստացավ, որ Սուրբ Հոգին կշարունակի սովորեցնել մեզ ամեն բան և կհիշեցնի այն ամենը, ինչ Աստված ասել է Իր Խոսքի միջոցով (տե՛ս Հովհաննես 14.26):

Հիսուսն այս խոսքերն ասաց այն մարդկանց, որոնց հետ անցկացրել էր վերջին երեք տարիները: Նրանք գիշեր ու ցերեկ Հիսուսի հետ էին եղել, սակայն Նա նշում էր, որ դեռ շատ բան ուներ նրանց սովորեցնելու: Մենք կմտածեինք, որ եթե Հիսուսը երեք տարի՝ գիշեր ու ցերեկ, մեզ հետ լիներ, ապա կիմանայինք այն, ինչ կարելի էր իմանալ: Կարծում եմ, որ եթե մի ամբողջ ամիս անցկացնեի մարդկանց հետ, ապա կկարողանայի պատմել նրանց այն ամենը, ինչ գիտեմ: Բայց Հիսուսն ասաց, որ ակնկալենք ավելին, որովհետև Նա միշտ ասելիք կունենա այն նոր իրավիճակների վերաբերյալ, որոնց կբախվենք: Աստծո և Նրա Խոսքի հայտնությունն աստիճանաբար ավելանում է: Նրա մեջ հասունանալուն զուգընթաց՝ մենք ի վիճակի ենք լինում հասկանալու այն, ինչ նախկինում չէինք կարող հասկանալ: Մենք կարող ենք տասն անգամ կարդալ սուրբգրային նույն խոսքը և հաջորդ անգամ, երբ կրկին կարդանք, հասկանանք այն, որը նախկինում չգիտեինք: Ամեն օր դու կարող ես ակնկալել, որ Աստված ինչ-որ բան կսովորեցնի քեզ, եթե ուշադրություն դարձնես, թե ինչ է Նա ասում և հայտնում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ակնկալի՛ր, որ Սուրբ Հոգին ամեն օր նոր բան կսովորեցնի քեզ: Մտածի՛ր օրագիր պահելու մասին, որպեսզի գրի առնես այն, ինչ սովորում ես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon