Աղոթե՛ք և մի՛ վախեցեք

Աղոթե՛ք և մի՛ վախեցեք

«Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության (վախկոտության, հանձնվող, կուչ եկող և քծնող վախի) հոգի, այլ՝ զորության, սիրո, հանդարտության, հավասարակշռության, կարգապահության և զգաստության»: Բ ՏԻՄՈԹԵՈՍ 1.7, AMP

Աստված ցանկանում է, որ մենք աղոթենք ամեն բանի համար և ոչնչից չվախենանք: Մենք կունենանք ավելի սերտ, ավելի խորը փոխհարաբերություն Տիրոջ հետ, եթե ավելի շատ աղոթենք, ավելի քիչ անհանգստանանք և ավելի քիչ վախենանք: Տիմոթեոսն ասում է, որ Աստված չի տվել մեզ վախի հոգի: Ուստի, երբ վախի զգացում ենք ունենում, դա Աստծուց չէ, այլ՝ սատանայից: Սատանան կփորձի ահաբեկել մեզ տարբեր տեսակի վախերով, և մենք կարող ենք այնքան տարվել մեր զգացողություններով, որ մոռանանք աղոթել:

Եթե Աբրահամը, Հեսուն կամ Դավիթը ծնկի իջնեին վախի առջև՝ դժվարին թվացող առաջադրանքի պատճառով, երբեք չէին վերապրի Աստծուն՝ որպես առատ մատակարարի:

Աստծո հետ խոսելը և Նրա Խոսքի մեջ ժամանակ անցկացնելը տալիս են զորություն՝ հակառակվելու վախին, երբ այն ի հայտ է գալիս: Երբ Խոսքը դնում եք ձեր սրտում, հարկ եղած ժամանակ այն դուրս է գալիս: Ես հավատում եմ, որ մենք պետք է բարձրաձայն դավանենք Աստծո Խոսքը և մեր աղոթքները լցնենք Աստծո Խոսքով: Սատանան գուցե չի վախենում ձեզնից, բայց վախենում է Աստծո Խոսքից, որն արտաբերվում է հավատքով՝ հավատացյալի շուրթերից:

Վախը չի հեռանա մեր ցանկությամբ, վախին պետք է հակառակ կանգնել: Աղոթքը և Աստծո Խոսքը մեր երկու հզոր զենքերն են, այնպես որ՝ եկե՛ք օգտագործենք դրանք:


Հագե՛ք Աստծո սպառազինությունը աղոթքի միջոցով և հակառա՛կ կանգնեք թշնամու ուղարկած վախի բոլոր կրակոտ նետերին:

 

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon