Աղոթե՛ք Սուրբ Հոգու առաջնորդությամբ

Աղոթե՛ք Սուրբ Հոգու առաջնորդությամբ

«Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեք՝ Սուրբ Հոգով աղոթք անելով»: ՀՈՒԴԱ 20

Եփեսացիների 6.18-ում գրված է, որ մենք պետք է աղոթենք ամեն տեսակի աղոթքով ամեն ժամանակ, իսկ Հուդայի թղթում ասվում է, որ մեր աղոթքները պետք է առաջնորդվեն Սուրբ Հոգով: Պողոս առաքյալը Հռոմեացիների 8.26-ում ասում է, որ երբ մենք չգիտենք ինչպես աղոթել, Սուրբ Հոգին օգնում է, որ աղոթենք մեր տկարության մեջ:

Մեր ներսում բնակվող Աստծո Սուրբ Հոգին է, որ խթանում է մեզ և առաջնորդում աղոթելու: Հապաղելու փոխարեն մենք կարող ենք սովորել հնազանդվել Հոգու առաջնորդությանը, հենց որ զգում ենք այն: Ահա օրինակ, թե ինչպես ենք սովորում աղոթել ամեն տեսակի աղոթքով ամեն ժամանակ, որտեղ էլ լինենք և ինչ էլ անելիս լինենք:

Մեր կարգախոսը կարող է նման լինել հին հոգևոր երգի բառերին. «Ամեն անգամ, երբ զգամ, որ Հոգին շարժվում է իմ սրտում, ես կաղոթեմ»: Եթե գիտենք, որ կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, մենք չենք զգա, որ հեռու ենք Աստծուց, և չենք սպասի, մինչև ճիշտ պահ կամ վայր լինի աղոթելու համար:

Երբ առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, կարող ենք վստահ լինել, որ մեր աղոթքները հասնում են Աստծո գահին և անպայման կպատասխանվեն:


Խնդրե՛ք, որ Սուրբ Հոգին ներգրավվի այն ամենում, ինչ անում եք: Նա ձեր Օգնականն է և սպասում է, որ դիմեք Իրեն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon