Աղոթի՛ր, քանի դեռ շատ ուշ չէ

Աղոթի՛ր, քանի դեռ շատ ուշ չէ

«Եվ երբ որ այն տեղը հասավ, նրանց ասաց. «Աղո՛թք արեք, որ փորձության մեջ չմտնեք» (ՂՈՒԿԱՍ 22.40):

Աշակերտները տարբեր գայթակղությունների էին ենթարկվում, մինչ Հիսուսի հետ Գեթսեմանի պարտեզում էին: Գուցե ցանկանում էին փախչել, թաքնվել կամ Պետրոսի պես ուրանալ Քրիստոսին: Հիսուսը նրանց չասաց՝ աղոթեն, որ չփորձվեն, այլ՝ աղոթեն, որ փորձության մեջ չմտնեն:

Մենք շատ կուզեինք, որ երբևէ չգայթակղվեինք՝ վատ բան անելու, սակայն դա երբեք չի լինի: Աստվածաշնչում ասվում է, որ գայթակղությունները կգան: Հավատքն առ Աստված օգնում է մեզ հակառակվելու սխալ բան անելու գայթակղությանը: Հիսուսն ուզում էր, որ աշակերտները նախապես աղոթեին, որպեսզի երբ ճնշումը սաստկանար, արդեն բավականաչափ ուժեղ լինեին՝ ընդդիմանալու համար:

Եթե մարդն ախորժակի հետ կապված խնդիր ունի, նախքան սեղանի շուրջ նստելը, ավելի լավ է՝ աղոթի, որ ունենա ուժ՝ սխալ ընտրություններից ետ կանգնելու համար: Ինչո՞ւ սպասել, մինչև ճնշումը սաստկանա, և կերակուրի անուշ հոտը գայթակղի: Ես իսկապես հավատում եմ, որ եթե մենք ճանաչենք մեր թույլ կողմերը և կանոնավոր աղոթենք ուժի ու դիմացկունության համար, ապա ավելի շատ հաղթանակներ կտեսնենք: Ես գիտեմ, որ հակված եմ անհամբերություն ցուցաբերելու, եթե ստիպված եմ երկար սպասել, ուստի, նախքան երբևէ կհայտնվեմ նմանատիպ իրավիճակում, ես աղոթում եմ, ու դա օգնում է ինձ: Աստված խոստացել է մեզ Իր զորությունը, բայց մենք պետք է խնդրենք այն:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու կարող ես ամեն բան անել քեզ զորացնող Քրիստոսով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon