Աղոթքը հանգստություն է բերում

Աղոթքը հանգստություն է բերում

«Ինձ մո՛տ եկեք, բոլոր վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ»: ՄԱՏԹԵՈՍ 11.28

Եթե մենք հանգստության մեջ չենք, իրականում չենք հավատում, որովհետև հավատալու պտուղը հանգստությունն է:

Տարիներ շարունակ ես պնդում էի. «Օ՜, ես հավատում եմ Աստծուն, ես վստահում եմ Տիրոջը»: Բայց ո՛չ հավատում էի, ո՛չ էլ վստահում, որովհետև ես մտահոգ էի, անհանգիստ, դյուրագրգիռ և մեծ մասամբ անհամբեր:

Ինչպես որ կարող ենք ներգրավված լինել արտաքին գործունեության մեջ, այնպես էլ կարող ենք ներգրավված լինել ներքին գործունեության մեջ: Աստված ցանկանում է, որ ոչ միայն մարմնով մտնենք Նրա հանգստի մեջ, այլև՝ շնչով:

Ինձ համար հանգստություն, թեթևություն, հանդարտություն, թարմություն, ուժերի վերականգնում և օրհնված անդորր գտնելը նշանակում է գտնել ազատություն սխալ մտավոր գործունեությունից: Դա նշանակում է ստիպված չլինել ապրել դատողության տանջանքի մեջ՝ մշտապես փորձելով հանգել որևէ պատասխանի, ինչը, ցավոք, չունեմ: Հարկ չկա, որ ես անհանգստանամ, փոխարենը՝ աղոթքի միջոցով ես կարող եմ մնալ լուռ խաղաղության և հանգստության մեջ:

Եթե մենք իսկապես հավատում ենք Աստծուն և վստահում ենք Տիրոջը, ուրեմն մտել ենք Նրա հանգստի մեջ: Մենք աղոթել ենք և մեր հոգսը գցել Նրա վրա և այժմ բնակվում ենք Նրա ներկայության կատարյալ խաղաղության մեջ:


Դուք կարող եք խոսել Նրա Խոսքը ձեր անհանգիստ մտքին, ինչպես Հիսուսը սաստեց փոթորկին և ասաց. «Լռի՛ր, պապանձվի՛ր»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon