Աղոթքով պայքարել վախի դեմ

Աղոթքով պայքարել վախի դեմ

«Այնպես որ, համարձակ ենք ասելու. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չեմ վախենա, ի՞նչ կանի ինձ մարդը»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 13.6

Վախը հարձակվում է բոլորի վրա: Թշնամին վախի միջոցով փորձում է խանգարել մեզ վայելելու այն կյանքը, որ Հիսուսն Իր մահով տվեց մեզ: Եթե մենք անձնատուր լինենք վախին և ձայն տանք նրան, դուռ կբացենք թշնամու համար և կփակենք դուռը Աստծո համար:

Բայց վախին անձնատուր լինելու փոխարեն մենք կարող ենք սովորել համարձակությամբ դավանել, որ Աստված է մեր Օգնականը, Ապաստանը և Ամրոցը:

Աստվածաշունչը սովորեցնում է մեզ արթուն լինել և աղոթել: Մատթեոսի 26.41-ում ասվում է. «Արթո՛ւն կացեք և աղո՛թք արեք, որ փորձության մեջ չմտնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»:

Այս հատվածի հիմնական հղումն այն է, որ հետևենք ինքներս մեզ և այն հարձակումներին, որ թշնամին ուղղում է մեր մտքի և զգացմունքների դեմ: Երբ այս հարձակումները բացահայտվում են, մենք կարող ենք անմիջապես աղոթել: Զորությունն արձակվում է մեր կյանքի մեջ այն ժամանակ, երբ աղոթում ենք, այլ ոչ թե այն ժամանակ, երբ մտածում ենք աղոթելու մասին:

Քաջալերո՛ւմ եմ ձեզ արթուն լինել և աղոթել ամեն ինչի համար: Հավատում եմ, որ կհայտնաբերեք, որ սա այն որոշումն է, որն ավելի շատ ուրախություն և խաղաղություն կբերի ձեր կյանքում:


Որպեսզի ապրենք իսկական հաղթանակի մեջ, կարևոր է, որ մեր անձերը նվիրենք աղոթքին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon